Ապրիլ 26, 2024
exclusive
4136 դիտում

«Դինամո»-ի օր օրի ոչնչացող երբեմնի բացօթյա լողավազանի անհայտ ճակատագիրը


Լուսանկարը` Ֆոտոլուր/Մեդիամաքս

Լուսանկարը` Դինամոյի 50 ամյակին նվիրված գրքից

Լուսանկարը` Մեդիամաքս

Գրիգոր Ազիզյանը մեջտեղում է
Գրիգոր Ազիզյանը մեջտեղում է

Լուսանկարը` Ֆոտոլուր

Լուսանկարը` Ֆոտոլուր/Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Ֆոտոլուր/Մեդիամաքս

Լուսանկարը` Ֆոտոլուր/Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Ֆոտոլուր

Լուսանկարը` Ֆոտոլուր

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Արմեն Մկրտչյան
Արմեն Մկրտչյան

Լուսանկարը` Մեդիամաքս


Հայաստանի «Դինամո» մարզական կազմակերպությունը հաջորդ տարի նշելու է 100-ամյակը:

Այսօր այնտեղ մարզվում է շուրջ 700 մարզիկ, սակայն երբեմնի հզոր ու եռանդուն «Դինամո» համալիրի կարեւոր մասերը՝ լողավազանն ու հրաձգարանը, մեղմ ասած կանգնած են ոչնչացման եզրին:

Լուսանկարը` Մեդիամաքս


Mediamax Sport-ը Չարենցի 72 հասցեում գտնվող կառույցի մասին պատրաստած հոդվածում զրուցել է «Դինամո» մարզական կազմակերպության նախագահի առաջին տեղակալ Արմեն Մկրտչյանի եւ ճարտարագետ-շինարար, «Հայնախագիծ» ընկերության տնօրեն Գրիգոր Ազիզյանի հետ:

Երեւանի ամենագեղեցիկ բացօթյա լողավազանը դադարեց գործել 1980-ականների վերջից

«Դինամո» մարզահամալիրի գլխավոր հեղինակ-ճարտարապետը Կորյուն Հակոբյանն է, հեղինակները՝ Յուրա Նալբանդյանը եւ Նորայր Ալավերդյանը: «Հայնախագիծ» ընկերության տնօրենն ասում է, որ Հակոբյանը կառույցը նախագծել է 1950-ականներին: Առաջին նախագիծը պահպանված չկա, սակայն հետագա տարիների ստադիոնի, դահլիճի եւ լողավազանի վերակառուցման գծագրերը կան «Հայնախագծում»:

Լուսանկարը` Դինամոյի 50 ամյակին նվիրված գրքից


«1965-70-ականներին կատարվեց վերակառուցման առաջին նախագիծը, թռիչքային ջրավազանն առանձնացրին 50 մ լողավազանից, եղան նաեւ այլ շտկումներ: Հաջորդ վերակառուցումը, որի նախագիծը պատրաստ է եղել, պետք է արվեր 1980-ականների վերջին, ինչ-որ աշխատանքներ մեկնարկել են, սակայն այդպես էլ մնացել են կիսատ»,-ասում է Գրիգոր Ազիզյանը:

Ըստ «Դինամո»-ի նախագահի առաջին տեղակալ Արմեն Մկրտչյանի՝ լողավազանը դադարել է գործել 1984 թվականից, երբ որոշվել է այն վերանորոգել:
Արմեն Մկրտչյան Արմեն Մկրտչյան

Լուսանկարը` Մեդիամաքս


«Ես հետաքրքրվել եմ մեր կառույցի հին աշխատակիցներից եւ իմացել, որ Սարի թաղի կեղտաջրերը լցվելիս են եղել լողավազան: «Դինամո»-ի մարզական խորհուրդը որոշել է վերանորոգել եւ 1987-ին գումար է հատկացրել՝ տալով աշխատանքների մեկնարկը: Փոխվել են ջրի ֆիլտրերը, լողավազանի բետոնը, բայց Սպիտակի երկրաշարժից, ապա նաեւ ՀՀ անկախացումից հետո ամեն ինչ դադարեցվել է»,-նշում է նա:

Ավելի մեծահասակ դինամոյականներն ու երեւանցիները հիշում են, թե ինչպիսի գեղեցիկ համալիր է եղել այսօր փլատակների վերածված այս սպորտային կառույցը: Ճարտարագետ Ազիզյանը եւս, որի մանկությունն անցել է այդ թաղամասում, հիշում է, որ 1960-ականներից ավագ եղբոր հետ «Դինամո»-ի բաց լողավազանի ակտիվ այցելուներից են եղել:
Գրիգոր Ազիզյանը մեջտեղում է Գրիգոր Ազիզյանը մեջտեղում է

Լուսանկարը` Ֆոտոլուր


«Շատ պահանջված էր այդ լողավազանը, 1970-ականներից սկսեց գործել բաժանորդագրության համակարգ ու ամեն ինչ ավելի կարգավորված դարձավ: Շատ լավ կահավորված էր, լողավազանն աշխատում էր նաեւ ձմռանը, ջուրը տաքացվում էր ու ցանկացողներն այդ ցրտին լողում էին: Մարզվում էին նաեւ պրոֆեսիոնալները, նայում էինք, թե ինչպես են ջրացատկորդները՝ Կուվշինկինը, Քոչարյանը, ցատկեր անում: Երկու մուտք կար թռիչքային գոտու ու 50 մ լողավազանի համար, կային երեխաների համար առանձին փոքր ջրավազան ու շոգեբաղնիք: Իսկ ահա շենքի ներքեւի հատվածում հրաձգարանն էր»,-հիշում է նա:

Լքված ու ոչնչացման եզրին հայտնված տարածքը

Լուսանկարը` Ֆոտոլուր/Մեդիամաքս


Ազիզյանը նշում է, որ 1990-ականների վերջին հանրապետական մարզադաշտի վերանախագծման ժամանակ իրենք բարձրաձայնել են նաեւ լողավազանի հարցը, սակայն այն այդպես էլ հաստատման չի արժանացել:

«Հովհաննես Զանազանյանի ծննդյան տարեդարձին, որը նշվել է «Դինամո»-ում, ներկա է եղել վարչապետ Վազգեն Սարգսյանը: Ներքին գործերի նախարար Սուրեն Աբրահամյանը խոսել է լողավազանի վիճակից ու ասել, որ ճիշտ կլինի վերականգնել: Սարգսյանը պատասխանել է, որ դրա համար գումար կտրամադրեն, սակայն հոկտեմբերի 27-ից հետո կրկին ոչինչ գլուխ չի եկել»,-ավելացնում է մարզական կառույցի նախագահի առաջին տեղակալը:

Լուսանկարը` Մեդիամաքս


Ամայի ու լքված այս կառույցում շրջելու ժամանակ մեզ ուղեկցում էին «Դինամո»-ի աշխատակիցները եւ ցավով խոսում, թե ինչպես է օր օրի այն ավելի անմխիթար ու ջախջախված տեսք ստանում: Բացի այն, որ այստեղ ավելի քան 30 տարի ոչ մի աշխատանք չի տարվել, մեր համաքաղաքացիներն էլ հնարավոր ամեն ինչ գողացել են, քանդել ու փչացրել:  

Արմեն Մկրտչյանը դժվարանում է ասել, թե սա ում բացթողումն է, նշում, որ 1990-ականներից մինչ այսօր երկրի խնդիրները թույլ չեն տվել ամբողջովին զբաղվել հարցով:

«Տարեկան 1 մլն-ից ավել դրամ մեր սեփական միջոցներից գույքի ու հողի հարկ ենք վճարում միայն Չարենցի 72 հասցեում գտնվող կառույցի համար: Մենք միշտ ցանկություն ենք ունեցել վերաշինել տարածքը, սակայն, ցավոք, նման խոշոր գումար չունենք: Որքան գիտեմ, մոտավորապես 7 մլն եվրոյի մասին է խոսքը: Մեզ համար չափազանց ցավալի է, որ այսպիսի հզոր շինությունը նման ճակատագրի է արժանանում»,-ասում է նա:

Լուսանկարը` Ֆոտոլուր/Մեդիամաքս


«Դինամո» մարզական կազմակերպությունը գումար ստանում է ԿԳՄՍ-ից՝ դրամաշնորհի կարգավիճակով,  ոստիկանությունից՝ կոնկրետ ծրագիր իրականացնելու համար: ԿԳՄՍ-ից ստացած միջոցներն ուղղվում են միայն մարզիչների ու սպասարկող անձնակազմի աշխատավարձի վճարելուն:

Մարզապալատի պահպանման, ջեռուցման, վերանորոգման եւ այլ ծախսերը հոգում են սեփական միջոցներով, որոնք ստանում են վարձակալությամբ տրված մարզադահլիճների շնորհիվ.

«Եթե մի փոքր ֆինանս ենք ունենում, ուղղում ենք դահլիճների կոսմետիկ վերանորոգմանը կամ գույքի թարմացմանը: Ի վերջո 700 երեխա է մարզվում, ընթացիկ հարցեր միշտ են առաջանում»:

Խոսվում է բազմաբնակարան շենք կառուցելու մասին

Լուսանկարը` Մեդիամաքս


Խոսակցություններ կան, որ տարածքը ցանկանում են սեփականաշնորհել ու բազմաբնակարանային շենք կառուցել: Մկրտչյանը հաստատում է, որ տարբեր մարդիկ դիմել են այդ հարցով, ոստիկանության հետ եղել են քննարկումներ, սակայն անարդյունք, որովհետեւ առաջարկները չեն բխել «Դինամո» մարզական կազմակերպության շահերից:

«Բացառված է, որ այստեղ բնակելի շենք կառուցվի: Հողը քաղաքապետարանինն է եւ կոնկրետ նշանակությամբ տրված է «Դինամո»-ին: Դիմել են նաեւ լողավազանի վերաշինության համար, բայց կրկին կազմակերպության շահերից չի բխել, որովհետեւ մարդիկ ուզում էին այն բիզնեսի վերածել: Իսկ մենք ասում ենք, որ պետք է ծառայի մարզիկներին»,-ասում է նա:

Լուսանկարը` Մեդիամաքս


«Հայնախագիծ» ընկերության տնօրենը համոզված է, որ նման կառույցները մատնվում են անուշադրության, որպեսզի վերջիններս ինքնուրույն փլվեն, այդ դեպքում տարածքը հանգիստ կկարողանան իրենց նպատակներին ծառայեցնել:

«Մեր քաղաքում նման օրինակները շատ են: Դիցուկ «Մոսկվա» կինոթատրոնի ամառային դահլիճը, Երիտասարդության պալատի մասին չեմ խոսում, «Զվարթնոց» օդանավակայանի հին շենքը կամ Փակ շուկան: Պարծենալու կառույցներ ունենք, բայց այնպիսի վիճակի են հասցնում, որ դրանք վերանան»,-համոզված է Ազիզյանը:

Լողավազանի ու հրաձգարանի ճակատագիրը մնում է անհայտ

Լուսանկարը` Ֆոտոլուր/Մեդիամաքս


Ճարտարագետը, որն ամեն օր տան ճանապարհին անցնում է Չարենցի 72 հասցեի մոտով, գտնում է, որ ողջ կոմպլեքսը պետք է վերականգնել: Կարող են առաջարկել տարբերակներ, լինեն քննարկումներ, բայց այն, որ աշխատանքներ անել հնարավոր է, հաստատ է:

«Իհարկե, մարզահամալիրը քայքայման է ենթարկվել, սակայն դա հնարավոր է շտկել: Գումարը կարելի է ծախսել նպատակային ու ճիշտ, որպեսզի կառույցը երկարակյաց լինի: Պետք է պարզապես ցանկություն եւ գումարի ներդրում: Միակ թերությունը կլինի մեքենաների կայանումը, քանի որ փողոցն այսօր էլ շատ ծանրաբեռնված է»,-ասում է նա:

Լուսանկարը` Ֆոտոլուր


Ըստ Մկրտչյանի՝ իրենք աշխատանքներ տանում են, հանդիպումներ ու քննարկումներ են ունենում մասնավոր ներդրողների հետ, սակայն հստակ դեռ ոչինչ չկա:

«Իմ կարծիքով պետք է լինի պետական աջակցություն, որովհետեւ մասնավորն իր պայմաններն է թելադրում, ինչն ի նպաստ մեր երեխաների չի լինում: Չգիտեմ, թե ինչպիսին կլինի լողավազանի ու հրաձգարանի ճակատագիրը, բայց մեր ղեկավարությունն անում է ամեն ինչ, որպեսզի այն վերականգնվի ու կրկին ծառայի մեր սպորտին»,-ավելացնում է նա:

Գոհար Նալբանդյան
Լուսանկարները՝ Էմին Արիստակեսյանի
Արխիվային լուսանկարները՝ Ֆոտոլուրի

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին