Ապրիլ 26, 2024
1354 դիտում

Արաբական ճոխ հյուրընկալությունը. Թիմերն ընտրել են ԱԱ-ում մնալու հյուրանոցները


Լուսանկարը` Roadtrips

Լուսանկարը` tripadvisor.com

Լուսանկարը` tripadvisor.com

Լուսանկարը` tripadvisor.com

Լուսանկարը` tripadvisor.com

Լուսանկարը` tripadvisor.com

Լուսանկարը` tripadvisor.com

Լուսանկարը` tripadvisor.com

Լուսանկարը` tripadvisor.com

Լուսանկարը` tripadvisor.com

Լուսանկարը` tripadvisor.com


Ֆուտբոլի Աշխարհի առաջնությունը խոստանում է բոլոր մասնակիցներին ապահովել ամենաշքեղ հյուրանոցներով:

Քաթարը կառուցել է ավելի քան 40 կեցավայր, որտեղ հնարավոր է ապրել, մարզվել ու պատրաստվել հանդիպումներին: Դրանց մեծ մասը նորակառույց է, որոշները բացվելու են հենց ԱԱ-ից առաջ ու առաջինը հյուրընկալեն ֆուտբոլային թիմերին:

Ազգային ֆեդերացիաները կատարել են իրենց ընտրությունը եւ որոշել, թե որ հյուրանոցներում են հավաքականները մնալու այս տարվա Աշխարհի առաջնության ժամանակ՝ դա ներկայացնելով ՖԻՖԱ-ին:

Քանի որ Քաթարի տարածքը փոքր է, թիմերից յուրաքանչյուրն առաջնության ողջ ընթացքում մնալու է միայն մեկ հյուրանոցում: Առանձնացրել ենք մի շարք հավաքականների ընտրած վայրերը:

Անգլիա

Լուսանկարը` tripadvisor.com


Անգլիայում որոշել են, որ իրենց թիմը հանգրվանելու է Souq Al Wakra հյուրանոցում՝ Դոհայի հարավում գտնվող Ալ Վակրայում:

Թեեւ Գարեթ Սաութգեյթի ֆուտբոլիստները կվայելեն 5 աստղանի շքեղությունն ու ծովին մոտ կլինեն, բայց արգելված կլինի ալկոհոլի օգտագործումը:

101 համար ունեցող հյուրանոցում ամենաթանկ սենյակը 300 ֆունտ է: Տարբեր ուտելիքների ու հյութերի գները տատանվելու են 7-25 ֆունտի սահմաններում: Գնային առումով այն ամենահարմար ու էկոնոմ կարգից է:

Լուսանկարը` tripadvisor.com


Souq Al Wakra-ում անգլիացիների տրամադրության տակ կլինի 5 ռեստորան, սպա ու մարզումային կենտրոն: Երեք Առյուծները մարզվելու են հյուրանոցից ընդամենը 6 րոպե հեռավորության վրա գտնվող ստադիոնում:

Բելգիա

Լուսանկարը` tripadvisor.com


Բելգիացիներն ընտրել են ամենահետաքրքիր ու թանկարժեք վայրերից մեկը՝ Hilton Salwa-ն, որը գտնվում է երկրի հարավ-արեւմտյան մասում: Այն ունի ջրային տարբեր հետաքրքիր լուծումներով այգի՝ սուզվելու համար նախատեսված հատվածով:

361 համարից բացի կան նաեւ առանձին վիլլաներ, որոնցից ամենաթանկն արժե 5890 ֆունտ: Լողավազաններ, մարզումային հարմարություններ, ջրի տակ կառուցված ռեստորան, 3,5 կմ մասնավոր ծովափ: Ուտելիքի գները սկսվելու են 88 եվրոյից: Ալկոհոլ լինելու է, գարեջուրն արժե 10, շամպայնը՝ 828 ֆունտ:

Գերմանիա

Լուսանկարը` tripadvisor.com


Գերմանացիներն ապրելու են Zulal Wellness Resort-ում, որտեղ կան նաեւ հանգստի ու բուժական խնամքի բոլոր հարմարությունները:

120 համարով հինգաստղանի հյուրանոցի մեկ գիշերվա գները տատանվելու են 1400 ֆունտի սահմաններում, որը ներառելու է ռեստորաններն ու սրճարանը, սպա կենտրոնը, թեյարանն ու ծովամթերքի ռեստորանը:

Լուսանկարը` tripadvisor.com


Գերմանիան ընտրել է ամենահեռու վայրը՝ հին նավահանգստին մոտ: Մինչեւ Դոհա հասնելու համար հարկավոր կլինի մեկ ժամ, իսկ օդանավակայան՝ 1,5: Արժե նշել, որ հյուրանոցն ունի ուղղաթիռների համար նախատեսված տարածք ու ցանկության դեպքում գերմանացիները կարող են օգտվել դրանից:

Ֆրանսիա

Լուսանկարը` tripadvisor.com


Ֆրանսիացիների ընտրությունը կանգ է առել Al Messila շքեղ հյուրանոցի վրա, որը հիշեցնում է իսկական արաբական ամենաշքեղ միջավայր: Ֆրանսիայի ֆուտբոլի ֆեդերացիան վարձակալելու է ողջ հյուրանոցը:

Այստեղ մի գիշերն ամենաթանկն արժե 1500 ֆունտ, ունի 130 համար ու լողավազաններով մասնավոր 30 վիլլա: Ռեստորաններում հյութերը սկսվելու են 9 ֆունտից, իսկ ուտելիքը՝ 35: Շամպայնի գինը կարժենա 330 ֆունտ:  

Լուսանկարը` tripadvisor.com


Այս հյուրանոցն ամենալավ գինիների հավաքածուն է ներկայացրել, որը ներառում է ֆրանսիական ամենահայտնի ընկերությունների տեսականիները: Այնպես որ, եթե ֆրանսիացիները կարողանան պաշտպանել չեմպիոնական տիտղոսը, նշելու լավ առիթ կլինի:

Բրազիլիա

Լուսանկարը` tripadvisor.com


Առաջիններից մեկը, որը կարողացավ ԱԱ-ի ուղեգիր նվաճել, Բրազիլիան էր: Վերջինս մնալու է Westin Doha-ում: Այն քաղաքի կենտրոնում է, ունի չորս ռեստորան, երեք լողավազան, ֆիթնես ու սպա կենտրոններ:

364 համար ունեցող հյուրանոցի ամենաթանկ համարն արժե 919 ֆունտ: Ուտելիքը եւս մատչելի է, բարում հասանելի կլինի նաեւ ալկոհոլ:

Աշխարհի հնգակի չեմպիոնների հյուրանոցում լինելու են լողավազաններ ու հանգստի սրահներ, սակայն դրանք լինելու են անհամեմատ էժան: Մարզումային դաշտն ու խաղադաշտերը եւս մոտ են՝ 8-10 րոպե հեռավորության վրա:

Արգենտինա եւ Իսպանիա

Լուսանկարը` tripadvisor.com


Արգենտինայի եւ Իսպանիայի ֆուտբոլի ֆեդերացիաներն ընտրել են ավելի համեստ կացարաններ: Նրանք կմնան Qatar University-ում:

Այս հյուրանոցի մասին շատ տեղեկություն չկա, սենյակների քանակն ու գինը նույնպես հայտնի չէ: Նշվում է, որ ալկոհոլ այնտեղ չի լինելու: Արգենտինացի եւ իսպանացի ֆուտբոլիստների համար լավ առիթ է ամեն օր հանդիպել միմյանց: Ամեն դեպքում, նրանք նույն դաշտում չեն մարզվելու, մարզասրահները, վերականգնողական ու հանդիպումների սենյակները առանձին են լինելու:

Լուսանկարը` tripadvisor.com


20 000 ուսանողի համար նախատեսված այս կառույցում 2019-ին մնացել են «Լիվերպուլի» ֆուտբոլիստները, ովքեր մասնակցել են Աշխարհի ակումբային առաջնությանը:

Աշխարհի առաջնությունը կայանալու է նոյեմբերի 21-ից մինչեւ դեկտեմբերի 18-ը:

 

Գոհար Նալբանդյան

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին