Ապրիլ 26, 2024
4188 դիտում

Աշխարհի ամենագրավիչ մարզուհիները. Ալեքս Մորգան


Լուսանկարը` swimsuit.si

Լուսանկարը` Անձնական արխիվից

Լուսանկարը` The Athletic

Լուսանկարը` FIFA

Լուսանկարը` Անձնական արխիվից

Լուսանկարը` Yahoo

Լուսանկարը` bleacherreport

Լուսանկարը` Amazon

Լուսանկարը` FIFA

Լուսանկարը` swimsuit.si

Լուսանկարը` FIFA

Լուսանկարը` People

Լուսանկարը` swimsuit.si

Լուսանկարը` swimsuit.si

Լուսանկարը` swimsuit.si

Լուսանկարը` swimsuit.si

Լուսանկարը` Bleacher Report Football

Լուսանկարը` TOGETHXR

Լուսանկարը` swimsuit.si

Լուսանկարը` People

Լուսանկարը` Time

Լուսանկարը` harpersbazaar

Լուսանկարը` TOGETHXR

Լուսանկարը` IT-Artashat

Լուսանկարը` FIFA

Լուսանկարը` People


Աշխարհի ամենագրավիչ ֆուտբոլիստուհիներից մեկը՝ Ալեքսա Մորգանը, որի ամբողջական անունն է Ալեքսանդրա Պատրիսիա Մորգան Կարասկո, հուլիսի 2-ին նշել է 33-ամյակը:

Նա 2 անգամ ԱՄՆ-ի կանանց հավաքականի կազմում դարձել է Աշխարհի չեմպիոն 2015 ու 2019 թվականներին, մեկ անգամ էլ արծաթե մեդալ նվաճել: Մորգանը նաեւ 2012 թվականի Լոնդոնի Օլիմպիական խաղերի չեմպիոն է:

Նա վերջին տարիներին կանանց ֆուտբոլի ամենահեղինակավոր ու հայտնի դեմքերից է, հայտնվում է ամսագրերի շապիկներին ու հովանավորչական պայմանագրեր կնքում:

Այն մասին, որ ֆուտբոլն իր կյանքի անբաժան մասն է դառնալու, Ալեքսը հասկացել է 7 տարեկանում: Քանի որ աղջիկն ամբողջ օրը ֆուտբոլ էր խաղում, նրա հայրը ստիպված եղավ ինքն ուսումնասիրել այդ մարզաձեւը:

Նա սկսեց հաճախել մարզիչների ու մրցավարների համար նախատեսված դասընթացների ու գիտելիքներ ձեռք բերեց: Հենց նա էր 9 տարեկանից մարզում Ալեքսին:

Լուսանկարը` Անձնական արխիվից


Մորգանը 17 տարեկանում ԱՄՆ-ի Մ-20 տ. հավաքականի կազմում մասնակցել է երկրի տղաների ընտրանու դեմ խաղին: Այդ հանդիպումը նրա համար վատ ավարտ է ունեցել, Մորգանը լրջորեն վնասել է ծունկն ու դուրս մնացել շարքից, բայց ուժ է գտել վերականգնվել ու վերադառնալ ավելի ուժեղ:

«Այդ պահն ինձ համար շրջադարձային էր: Ծանր վերականգնման ընթացքում հասկացա, թե որքան կարեւոր է ֆուտբոլն ինձ համար»,-USA Today-ին տված զրույցում ասել է նա:

Մորգանն ամենաարագ մարզուհիներից մեկն է համարվում: Իր արագությունը զարգացնելու համար ֆուտբոլային մարզումներից բացի պատանի տարիքում հատուկ աշխատել է ատլետիկայի մարզչի հետ:

Լուսանկարը` The Athletic


Ալեքսն այնքան է հայտնի դարձել, որ նրա հայրենիքում ավելի հարմար թեկնածու չեն գտել, որ տեղադրեն FIFA16-ի շապիկին, իսկ նրա կողքին Լեո Մեսսին էր: Մորգանը նման պատվի արժանացած առաջին կինն էր:

Լուսանկարը` FIFA


2015-ին ԱԱ-ում հաղթելուց հետո նա ու թիմակիցները Նյու Յորքի քաղաքապետից որպես հարգանքի նշան ստացել են քաղաքի բանալիները: Իսկ հաջորդ տարի Ալեքսին են հանձնվել նաեւ Կալիֆոռնիայի Դայմոնդ Բար քաղաքի բանալիները: Այդպես տեղացիները պատվել են իրենց ամենահայտնի բնակչին:

Լուսանկարը` Անձնական արխիվից


Ալեքսի ամուսինը եւս ֆուտբոլիստ է, նրա անունը Սերվանդո Կարասկո է, որի հետ ամուսնացել են 2014 թվականի դեկտեմբերի 31-ին: Նրանք ծանոթացել են դեռ ուսանողական տարիներին, երկուսն էլ խաղացել են Բերքլիի համալսարանի ֆուտբոլային թիմերում:

Լուսանկարը` Yahoo


Մորգանի սպորտային հագուստի անբաժանելի ատրիբուտներից է մազերի վարդագույն ժապավենը, որը կրում է բոլոր հանդիպումների ժամանակ՝ փոխելով միայն դրանց լայնությունն ու դիզայնը: Նրա վարդագույն ժապավենն անգամ Թվիթերում առանձին էջ ունի: Իսկ թե ինչպես է այն հայտնվել ֆուտբոլիստուհու կյանքում, շատ հուզիչ է:

Կրելով այն՝ Մորգանն աջակցում է սկեսրոջը՝ Գլորիա Կարասկոյին, որը 2006 թվականից պայքարում է կրծքագեղձի քաղցկեղի դեմ: Թեեւ հիվանդությունը նա հաղթահարել է, բայց ֆուտբոլիստուհու համար ժապավենն արդեն այցեքարտ ու թալիսման է դարձել:

Լուսանկարը` bleacherreport


Մորգանը նաեւ հաջողակ գրող է, նա 2012 թվականին պայմանագիր է կնքել գրահրատարակչական ընկերություններից մեկի հետ ու թողարկել 4 հատորանոց «The Kicks» գիրքը: Մորգանը գրել է 4 ֆուտբոլիստ ընկերուհիների մասին, որոնք փորձությունների միջոցով հաջողության են հասնում:

Նրա նպատակն է եղել մոտիվացնել ամերիկացի աղջիկներին զբաղվել ֆուտբոլով ու ցույց տալ, թե ինչպես է հնարավոր համատեղ ջանքերով ու թիմով հաղթահարել կյանքի խնդիրները, որոնք միայն սպորտին չէ, որ առնչվում են:

Նրա գրքերն ԱՄՆ-ում մեծ հաջողություն են ունեցել, հատորներից մեկը 2013 թվականին անգամ The New York Times-ի կազմած դպրոցականների համար նախատեսված ամենավաճառվող գրքերի 10-յակում է ընդգրկվել: 2015-ին էլ Ալեքսի գրքի հիման վրա սերիալ է նկարահանվել:

Լուսանկարը` Amazon


2012 թվականին Մորգանը մասնակցել է The Best մրցանակաբաշխությանը եւ ՖԻՖԱ-ի նախագահին մեղադրել սեքսիզմի մեջ: Մարզուհին նշել է, որ Նիոնում կայացած Ոսկե Գնդակի հանձնման ժամանակ իրեն չեն ճանաչել ոչ Զեպ Բլատերը, ոչ էլ կառույցի աշխատակիցները:

«Ինձ վրա զգացի սեքսիզմի դրսեւորումը, այնպիսի զգացողություն է, որ պայքարում եմ մյուս մարզուհիների իրավունքների համար եւս: Թեեւ ես աշխարհում 3 լավագույն կին խաղացողների թվում էի, բայց ինձ ոչ մեկը չէր ճանաչում: Բավական շոկային բացահայտում էր»,-The Time-ին ասել է նա ու մեծ իրարանցում առաջացրել:

Լուսանկարը` FIFA


Մորգանը բազմիցս է հայտնվել հայտնի ամսագրերի շապիկներին՝ Sports Illustrated, ESPN The Magazine, Health, Time, Vogue:

Նրանով նման հետաքրքրվածությունը բնավ էլ պատահական չէ, բացի շատ հայտնի մարզուհի լինելուց բացի, Մորգանը նաեւ մեծ քանակությամբ հետեւորդներ ունի սոցկայքերում: Ինստագրամում նրան հետեւում է 9,6 մլն մարդ, իսկ Թվիթերում՝ 3,8 մլն:

Լուսանկարը` swimsuit.si


2019 թվականի Աշխարհի առաջնության կիսաեզրափակչում ԱՄՆ-ի հավաքականը 2:1 հաշվով հաղթել է Անգլիային, հաղթական գոլն էլ իր հաշվին է գրանցել Մորգանը: Գոլը նշելիս նա յուրահատուկ ժեստ է արել, ասեք թեյ է խմում: Անգլիացիները միանգամից հասկացել են ուղերձն ու ժեստը վիրավորական համարել:

Մորգանը ցույց է տվել 1773 թվականի հայտնի Բոստոնյան թեյախմությունը, ինչից սկսվել է ամերիկյան հեղափոխությունն ու պատերազմն անկախության համար:

Լուսանկարը` FIFA


2020 թվականի մայիսի 7-ին Մորգանը դուստր է ունեցել, որին կոչել են Չարլի Էլենա Կարասկո: Հղիության վերջին ամիսներին էլ ֆուտբոլիստուհին շարունակում էր մարզվել ու տեսանյութեր հրապարակել, որոնք բավական տարածում ունեին: Հիմա էլ նա պարբերաբար սոցկայքերում ցուցադրում է դստերը՝ միասին անցկացրած լավ պահերն ու համատեղ մարզումները:


Մորգանը կարողացել է երեխայի ծնունդից հետո արագ մարզավիճակ հավաքել ու վերադառնալ սպորտ: Նա նորից սկսել է ֆուտբոլ խաղալ Չարլիի ծնվելուց 6 ամիս անց, ընդ որում՝ այդ ընթացքում պայմանագիր է կնքել «Տոտենհեմի» հետ ու տեղափոխվել Անգլիա:

«Շատ զվարճալի էր դստերս ծնունդից հետո անցկացրած առաջին խաղս՝ նայում էի տրիբունաներին ու նրան տեսնում հանդիսականների շարքում: Անմոռանալի էր»,- խոստովանել է Մորգանը:

Լուսանկարը` People


Եվ հրապարակումն ավարտեք Մորգանի հայտնի խոսքերից մեկով. «Տվեք տղամարդուն ֆուտբոլ սիրող կնոջ ու նա մինչեւ կյանքի վերջ երջանիկ կլինի»:

Հասմիկ Բաբայան

 

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին