Ապրիլ 27, 2024
2736 դիտում

Դեւիդ Բեքհեմի կյանքի 47 տարիները. Կարոտում եմ ֆուտբոլն ամեն օր


Լուսանկարը` Getty Images

Լուսանկարը` MU

Լուսանկարը` BBC

Լուսանկարը` Real Madrid

Լուսանկարը` BBC

Լուսանկարը` Marca

Լուսանկարը` BBC

Լուսանկարը` MU

Լուսանկարը` Hello Magazine

Լուսանկարը` Hello

Լուսանկարը` SKY

Լուսանկարը` BBC

Լուսանկարը` BBC


Անգլիայի հավաքականի նախկին ավագ Դեւիդ Բեքհեմն այսօր տոնում է ծննդյան 47-ամյակը:

Իր կարիերայի ընթացքում նա 834 հանդիպման է մասնակցել, 146 գոլ խփել ու բազմաթիվ տիտղոսների արժանացել: Բայց ֆուտբոլիստի ամենամեծ ձեռքբերումներից մեկը համաշխարհային ճանաչումն ու փառքն են, կարիերան ավարտելուց շատ տարիներ անց էլ նրա նկատմամբ հետաքրքրությունը չի մարում:

Ֆուտբոլիստի տարեդարձի առիթով հավաքել ենք նրա առավել ուշագրավ մտքերը:

Մանկուց ինձ հետ մեծ հույսեր են կապել, այլ տարբերակ չունեի, քան հայտնի դառնալ:

Ֆուտբոլիստ եմ ծնվածս օրվանից:

Սիրում եմ, երբ ուշադրության կենտրոնում եմ, բայց միեւնույն ժամանակ շատ սովորական տղա եմ:

Լուսանկարը` MU


«Մանչեսթեր Յունայթեդում» պետք է ամեն օր տքնաջան աշխատեի, որ պայմանագրիս արժանի լինեի: Հիմա անգլիական ֆուտբոլում ամեն ինչ այլ է՝ 10 խաղ անցկացրիր Պրեմիեր Լիգայում եւ արդեն երթեւեկում ես մեծ մեքենայով ու անհավանական գումարներ ծախսում: Դա ինձ զայրացնում է:  

ՄՅՈՒ-ում անցել է իմ ամենաերջանիկ շրջանը: Խաղացել եմ լեգենդար ֆուտբոլիստների հետ մի ակումբում, որի մասին մանկուց եմ երազել:

Ինձ էլ ավելի հարմարավետ չեմ զգալու, քան խաղադաշտում: Ֆուտբոլ եմ խաղացել 22 տարի, բայց միայն 38-ում նվաճել այն, ինչի մասին միայն երազել եմ:

Կարոտում եմ ֆուտբոլն ամեն օր, երբեմն թվում է, որ հենց հիմա էլ կարող եմ նորից վերադառնալ խաղադաշտ: Անգամ 50 տարեկանում նայելու եմ Անգլիայի հավաքականին ու մտածելու. «Աստված իմ, ես էլ այդպես կարող եմ»: Լավ է, որ իրատես ընկերներ ունեմ, երբ նրանց այս մասին պատմում եմ, պատասխանում են. «Մոռացիր այդ մասին ու լռիր, Դեւիդ»:

Լուսանկարը` BBC


Միակ անգամը, երբ հայրս ինձ ասել է ամեն ինչ ճիշտ եմ անում, եղել է, երբ Անգլիայի հավաքականի կազմում առաջին գոլս եմ խփել:

Ֆուտբոլում չափազանց կարեւոր է լավ սանրվածք ունենալ, քանի որ շատ մարդ է հետեւում, ամենուր տեսախցիկներով աղջիկներ են գալիս քեզ տեսնելու: Քո արտաքին տեսքից է կախված խաղի հայտնիությունը:

Ֆուտբոլի կանոնները շատ պարզ են, եթե շարժվում է, հարվածիր, եթե չի շարժվում, էլի հարվածիր, մինչեւ որ սկսի շարժվել:

Լուսանկարը` Real Madrid


Միակ սնահավատությունս երկար թեւերով խաղալն էր՝ անգամ շոգ եղանակին: Շատ հաճախ մարդիկ չէին կարողանում հասկանալ, թե ինչպես եմ խաղում 39 աստիճան շոգի պայմաններում:

Կարծում եմ, որ Զիդանը մերօրյա լավագույն խաղացողն է: Էրիկ Կանտոնան հատուկ էր, նա թագավոր էր «Օլդ Թրաֆորդում» ու այդպիսին էլ կմնա:

Միշտ հարգել եմ Ալեքս Ֆերգյուսոնին, նա հոր պես էր, անհավանական շատ բան է արել ինձ համար:

Խաղացողներ, ինչպիսիք են Մեսսին ու Ռոնալդուն, հանկարծակի չեն ի հայտ գալիս: Նրանք շատ են աշխատում,  հենց դա եմ փորձում բացատրել իմ ու մյուսների երեխաներին: Նրանք այդքան լավ են հանդես գալիս միայն համառ աշխատանքի շնորհիվ:

Լուսանկարը` BBC


Երեխաներիս միշտ ասում եմ, որ շատ աշխատելու դեպքում կյանքում ամեն ինչի կհասնեն:

Բոլորն էլ վատ ժամանակներ են ունենում, պետք է ուժ գտնել ու հաղթահարել ամեն ինչ:

Մինչ Վիկտորիային հանդիպելը կարծել եմ, որ ինձ դուր են գալիս լուռ շիկահերները: Բայց նա լրիվ հակապատկեր է՝ սեւահեր է, բացի այդ էլ անընդհատ աղմկում է:

Ամեն օր Վիկտորիայի հետ իրար ռոմանտիկ ժեստեր ենք անում՝ գրում ենք նամակներ, միմյանց համար նախաճաշ սարքում: Երջանիկ ենք, քանի որ մեր ցանկությունները համընկնում են:

Հպարտ եմ նրա համար, թողել է Spice Girls-ը՝ ամենահայտնի խմբերից մեկը, որպեսզի դառնա հաջողակ դիզայներ, ու դա նրան հաջողվել է: Անհավանական է:

Տղամարդու ամեն ինչը պետք է արտակարգ լինի, հատկապես՝ նրա կինը:

Իմ անենահայտնի ընկերը Թոմ Քրուզն է, նա ինձնից էլ ճանաչված է:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին