Ապրիլ 27, 2024
exclusive
4414 դիտում

Ռիոյից 4 տարի անց. Միշտ ուրախ քաղաքն ու անմոռանալի հիշողությունները


Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս


2016 թվականի ամռանը սպորտային կյանքում կարեւոր իրադարձություն էր տեղի ունենում՝ կայանում էին Ռիո դե Ժանեյրոյի Օլիմպիական խաղերը:

Այն ոչ պակաս կարեւոր էր նաեւ Mediamax Sport-ի լրագրողների համար, քանի որ մենք աշխատելու էինք հենց մրցավայրից:

Լուսանկարը` Մեդիամաքս


Վայրէջք կատարելուց անմիջապես հետո էլ սկսվեց մեր աշխատանքը՝ ֆիքսեցինք Օլիմպիական շունչ ստացած օդանավակայանն ու փողոցները: Ցանկացած նոր բան, ինչին ականատես էինք լինում, արագ փոխանցում էինք մեր ընթերցողներին:

Լուսանկարը` Մեդիամաքս


Չորս տարի անց, երբ փորփրում էի արխիվները, նկատեցի, որ, ամեն դեպքում, մնացել են ոչ սպորտային կադրեր, որոնք այդպես էլ նախկինում չենք օգտագործել:

Լուսանկարը` Մեդիամաքս


Բացման արարողության ժամանակ, երբ «Մարականան» պարզապես պայթում էր բարձր երաժշտությունից, մարդկանց ուրախ ձայներից ու լուսային անհավանական շոուից, նկատեցի կազմակերպիչներից այս մեկին: Երեւի շատ էր հոգնել ու անկախ աղմուկից, կարողացավ քնել:

Լուսանկարը` Մեդիամաքս


Բրազիլիայում բոլորն են ապրում ֆուտբոլով: Սա նկարել եմ ըմբշամարտի մրցումների ժամանակ: Չնայած կամավորն աշխատում էր ըմբշամարտի դահլիճում, բայց զուգահեռ մեծ ոգևորությամբ հետում էր ֆուտբոլի ազգային հավաքականի ելույթին:

Լուսանկարը` Մեդիամաքս


Կրկին ըմբշամարտի մասին: Մրցավարներից մեկն է, որն առավոտից մինչեւ ուշ երեկո աշխատելուց հետո որոշել էր ոտքերին մի քիչ հանգստություն տալ:

Լուսանկարը` Մեդիամաքս


Իսկ հրաձգության Գերմանիայի հավաքականի մարզիչը նույնիսկ գուլպաններն էր Օլիմպիական օղակներով զարդարել:

Լուսանկարը` Մեդիամաքս


Հաջորդ նկարին ուշադրություն դարձրեք: Ծանոթ տառեր տեսա՞ք: Լրագրողների ավանի ճաշարանում շատ զարմացա, երբ սկուտեղի վրա նկատեցի «Սովետական Հայաստան» թերթի այս հատվածը:

Լուսանկարը` Մեդիամաքս


Ռիոյի փողոցները պայծառ են, գունեղ, կարծես ամեն օր այնտեղ տոն է:

Լուսանկարը` Մեդիամաքս


Մարդիկ վայելում են իրենց օրը: Կապ չունի, որ աղքատիկ ֆավելլայի բնակիչ են՝ կարեւորը լողում են տաք ջրերում ու մի լավ ուրախանում:

Լուսանկարը` Մեդիամաքս


Ֆավելլաների պատերը զարդարված են՝ Բրազիլիայի ազգային դրոշից մինչեւ այս կամ այն հայտնի մարդու դիմանկարով:

Լուսանկարը` Մեդիամաքս


Մեր միակ ազատ օրը ամենաապահով ֆավելաններից մեկով բարձրացանք Երկու եղբայր սարը:

Լուսանկարը` Մեդիամաքս


Խիտ անտառներում մեզ հանդիպում էին ամենատարբեր կենդանիներ: Դրանցից մեկն այս կապիկն է, որը մի քանի րոպե թռվռալով ուղեկցեց մեզ:

Լուսանկարը` Մեդիամաքս


Հրաշալի տեսարանների ականատես լինելով՝ վերջապես հասանք սարի գագաթը: Աննկարագրելի տեսարան, ճայերի ձայներ, հեռվից լսվող օվկիանոսի խշշոց ու հիանալի զգացողություններ:

Լուսանկարը` Մեդիամաքս


Մարդկանցով լեցուն ու վառ Կոպակաբանայի մայթերով քայլելը շատ հաճելի է:

Լուսանկարը` Մեդիամաքս


Մանավանդ, երբ անցնում ես ավազի վրայով ու կամաց-կամաց մոտենում օվկիանոսին:

Լուսանկարը` Մեդիամաքս


Կոպակաբանայի ափն ամենագեղեցիկներից է: Միլիոնավոր զբոսաշրջիկներ են այստեղ լինում, սակայն բրազիլացիների պես այն ոչ ոք չի վայելում:

Լուսանկարը` Մեդիամաքս


Իսկ այնտեղից երեւում է հայտնի Շաքարի գլուխ լեռը, որը համարվում է Ռիոյի տեսարժան վայրերից մեկը:

Լուսանկարը` Մեդիամաքս


Լեռներով պատված այս զարմանալի քաղաքում անմոռանալի է օրվա ամեն պահը: Վայելենք երեկոն:

Լուսանկարը` Մեդիամաքս


Անբացատրելի, մոգական ու առեղծվածային է Հիսուսի արձանը: Երկար ճանապարհ հաղթահարելուց, տասնյակ ոլորաններ անցնելուց հետո քո առջեւ վեր է խոյանում հսկայական այս արձանը:

Լուսանկարը` Մեդիամաքս


Ահա եւ գիշերային Ռիոն: Հիսուս Քրիստոսի արձանն ամենաբարձր կետում է գտնվում ու այնտեղից հսկում է ողջ քաղաքը: Ահա թե ինչպիսի տեսարան է բացում արձանի մոտից:

Լուսանկարը` Մեդիամաքս


Հագեցած, անմոռանալի հիշողություններ ու զգացողություններ թողած Ռիոյի ուշ երեկոյի ընթացքում արժե մեկ բաժակ բրազիլական հայտնի կայպիրինյա վայելել:

Լուսանկարը` Մեդիամաքս


Վերջում էլ կարող եք դիտել մեր պատրաստած այս տեսանյութը, որը շատ փոքր մասն է Ռիոյում անցկացրած օրերի մասին:



Գոհար Նալբանդյան

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին