Ապրիլ 26, 2024
exclusive
15799 դիտում

Ստեփան Սարգսյանի մրցաշարին մոտ 100 ազատ ոճայիններ կմասնակցեն


Լուսանկարը` Մեդիամաքս


Հոկտեմբերի 6-8-ը Վանաձորը կրկին հյուրընկալելու է Օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր, Եվրոպայի չեմպիոն ու Աշխարհի Գավաթակիր Ստեփան Սարգսյանին նվիրված ազատ ոճի մրցաշարը:

Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Արայիկ Բաղդադյանը Mediamax Sport-ին ասել է, որ արդեն իրենց մասնակցությունը հաստատել են 7 երկրներ: Նրանք են Վրաստանը, Ուկրաինան, ԱՄՆ-ն, Իրանը, Գվատեմալան, Բուլղարիան, Ռուսաստանն էլ մի քանի թիմերով է մասնակցելու:

«Մասնակից երկրների թիվը դեռ կավելանա: Նախատեսում ենք մոտ 100 ըմբիշների մասնակցություն: Հայաստանը 40 ազատ ոճայիններ կներկայացնեն, կլինեն եւ հիմնական կազմի մարզիկները եւ խոստումնալից երիտասարդ ըմբիշները: Մրցաշարը բավական ուժեղ կազմ է հավաքելու»,- ասել է Բաղդադյանը:

Հիմա ըմբիշներն անհատական մարզումներ են անցկացնում իրենց անձնական մարզիչների հետ: Մրցաշարից հետո երիտասարդները կպատրաստվեն նոյեմբերին Լեհաստանում կայանալիք Մ-23 տ. Աշխարհի առաջնությանը, մեծահասակներն էլ հավաք կունենան:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին