Ապրիլ 26, 2024
exclusive
8523 դիտում

Թբիլիսիի մրցաշարը հիմք է լինելու ԱԱ-ի կազմի ընտրության հարցում


Լուսանկարը` Մեդիամաքս


Հայաստանի հունահռոմեական ոճի ըմբշամարտի հավաքականը պատրաստվում է հունիսի 10-12-ը Թբիլիսիում կայանալիք միջազգային մրցաշարին:

Մեծահասակների ընտրանու հետ մարզվում է նաեւ երիտասարդների թիմը, որի համար առաջիկա մրցաշարը լինելու է Եվրոպայի առաջնությունը:

Mediamax Sport-ի թղթակցի հետ զրույցում հավաքականի գլխավոր մարզիչ Լեւոն Ջուլֆալակյանն ասել է, որ Թբիլիսիում ելույթ են ունենալու մեծ կազմով:

«Թբիլիսի մրցաշարը շատ կարեւոր է մեզ համար, որովհետեւ այն հիմք է հանդիսանալու Աշխարհի առաջնության կազմի ընտրության հարցում: 20-22 ըմբիշով կմեկնենք Վրաստան, որտեղ շատ ուժեղ մրցակցություն եմ ակնկալում»,- ասել է Ջուլֆալակյանը:

Հնարավոր է, որ մինչ ԱԱ մի քանի ըմբիշ ելույթ ունենա նաեւ Վարշավայի մրցաշարում. «Եթե հարկ եղավ՝ 2-3 ըմբիշ հանդես կգա այնտեղ, իսկ եթե զգացինք, որ պետք չի, ապա բաց կթողնենք »:

Այս ընթացքում հունահռոմեականները հավաքներ կունենան Ղրիմում, Բելառուսում ու Հայաստանում: Թիմն օգոստոսին Երեւանից կմեկնի Փարիզի Աշխարհի առաջնություն:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին