Մայիս 04, 2024
1088 դիտում

ԵԱ-ում բռնցքամարտիկներն այսօր կպայքարեն եզրափակիչ անցնելու համար


Լուսանկարը` IBA


Բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունում, որն ընթանում է Բելգրադում, այսօր կայանալու են կիսաեզրափակիչները:

Առաջին մրցահերթում Հայաստանն ունենալու է 2 ներկայացուցիչ: Անուշ Գրիգորյանը (50 կգ) մրցելու է իռլանդացի Շենոն Սունիի հետ, իսկ Անի Հովսեփյանի (70 կգ) մրցակիցը Դարինա Սանդակովան (Ռուսաստան) է։

Մնացած 5 բռնցքամարտիկները ռինգ դուրս կգան երեկոյան: Բարեղամ Հարությունյանը (48 կգ) կհանդիպի սերբ Ռադե Ջոկսիմովիչին, Արթուր Բազեյանին (57 կգ) բաժին է ընկել ռուս Էդուարդ Սավինը, Արթուր Սահակյանը (60 կգ) կմրցի բուլղարացի Ռադոսլավ Ռոսենովի հետ, Արարատ Հարությունյանը (67 կգ)՝ Տարհան
Իդիգովի (Ռուսաստան), իսկ Նարեկ Մանասյանը (92 կգ)՝ Ալֆոնսո Լորեն Բերտոյի (Ադրբեջան):

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին