Մայիս 02, 2024
3772 դիտում

Հունահռոմեական ըմբիշները փորձելու են Օլիմպիական 6 ուղեգիր նվաճել


Լուսանկարը` Մեդիամաքս


Հայաստանի հունահռոմեական ոճի ըմբշամարտի հավաքականը մարտի 8-21-ը ուսումնամարզական հավաք է անցկացնելու Երեւանում:

Մարտի 24-29-ը Լեհաստանի Վալբրզիչ քաղաքում առաջին անգամ կազմակերպվելու է անցումային տարիքի՝ մինչեւ 23 տ. ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունը, որտեղ իրենց ուժերն են փորձելու նաեւ հայերը:

Այնուհետեւ Օլիմպիական չեմպիոն Լեւոն Ջուլֆալակյանի սաները ապրիլի 8-23-ը երկշաբաթյա ուսումնամարզական հավաք են անցկացնելու Երեւանում ու պատրաստվելու Սոֆիայում ավանդաբար կազմակերպվող Dan Kolov-Nikola Petrov միջագային մրցաշարին: Այն անցկացվելու է ապրիլի 24-26-ը:

Իսկ ահա ըմբիշների համար մրցաշրջանի գլխավոր իրադարձությունը սեպտեմբերի 7-12-ը ամերիկյան Լաս Վեգաս քաղաքում կայանալիք աշխարհի առաջնությունն է, որի ժամանակ խաղարկվելու են 2016 թվականի Օլիմպիական խաղերի ուղեգրեր: 

«Ես միշտ էլ լավատես եմ ու ձգտում եմ առավելագույնին: Կփորձենք վեց քաշային կարգերում էլ Օլիմպիական ուղեգիր նվաճել: Իսկ թե ինչ կստացվի, ցույց կտա մրցագորգը»,- ասել է Ջուլֆալակյանը:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին