Մայիս 17, 2024
2134 դիտում

Աղամալյան․ Մեծ է հավանականությունը, որ Բաչկովը կմասնակցի վարկանշային մրցաշարին


Լուսանկարը` Մեդիամաքս


Հայաստանի բռնցքամարտի հավաքականի գլխավոր մարզիչ Կարեն Աղամալյանը գոհ է մնացել Եվրոպայի առաջնությունում իր սաների ելույթներից։

Նա Mediamax Sport-ին ասել է, որ իրենց համար այս ԵԱ-ն գերնպատակ չի եղել, քանի որ առաջիկայում վարկանշային մրցաշար ունեն։

«Տղաները լավ վիճակում էին, սակայն 100 տոկոսով չէ, որովհետեւ մոտ 25 օրից նրանք կրկին ռինգ են դուրս գալու ու ծանր մենամարտեր անցկացնելու։ Երբեք չի եղել, որ Հայաստանը 7 մեդալ նվաճի Եվրոպայի առաջնությունում։ Սա, իհարկե, գոհացնում է։ Մեդալներից բացի, ինձ դուր են եկել նաեւ բռնցքամարտիկների անցկացրած մենամարտերը»,-ասել է Աղամալյանը։

Նա նշել է, որ վարկանշային մրցաշար մեկնող թեկնածուները 2-3 մենամարտ են ունեցել, ինչը շատ կարեւոր է։ Ըստ նրա՝ մեծ հավանականությամբ հենց Եվրոպայի առաջնության մասնակիցներն էլ կպայքարեն Օլիմպիական ուղեգրերի համար։

«Կարծում եմ, որ շատ մեծ փոփոխություններ կազմում չեն լինի, չնայած ամեն ինչ վերջնական կորոշենք հավաքի ժամանակ։ Կպայքարենք 6 կամ 7 քաշային կարգում։ Այս պահի դրությամբ շատ մեծ է հավանականությունը, որ Հովհաննես Բաչկովը կմասնակցի այդ մրցաշարին»,-ավելացրել է նա։

Հայաստանի տղամարդկանց ընտրանին մայիսի 6-ից Օլիմպավանում կպատրաստվի վարկանշային մրցաշարին, որը կայանալու է Թաիլանդում մայիսի 23-ից հունիսի 3-ը: Սա Փարիզի խաղերի ուղեգիր ապահովելու վերջին հնարավորությունն է։

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին