Մայիս 17, 2024
1096 դիտում

«Բորուսիա»-ն Նիկլաս Ֆյուլկրուգի գոլի շնորհիվ հաղթել է ՊՍԺ-ին


Լուսանկարը` FC Dortmund


Չեմպիոնների Լիգայի կիսաեզրափակիչ առաջին խաղում Դորտմունդի «Բորուսիա»-ն սեփական հարկի տակ նվազագույն հաշվով առավելության է հասել ՊՍԺ-ի նկատմամբ:

Հանդիպման միակ գոլը 35-րդ րոպեին խփել է Նիկլաս Ֆյուլկրուգը: Թիմերի պատասխան հանդիպումը կայանալու է մայիսի 7-ին Փարիզում:

«Բորուսիա»-ի գրանցած հաղթանակի շնորհիվ ՉԼ-ի հաջորդ խաղարկությունում Գերմանիան լրացուցիչ տեղ է ստացել ու 5 ակումբ կունենա:

Կիսաեզրափակչի մյուս խաղում հանդիպել են Մադրիդի «Ռեալ»-ն ու «Բավարիա»-ն եւ գրանցել 2:2 հաշիվը: Գերմանական ակումբի կազմում աչքի են ընկել Լերոյ Սանեն ու Հարրի Քեյնը, իսկ Արքայական թիմից դուբլ է ձեւակերպել Վինիսիուսը:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին