Ապրիլ 29, 2024
1373 դիտում

Հայաստանի ծանրամարտի թիմերը ԵԱ-ում նվաճած մեդալների քանակով 1-ինն են


Լուսանկարը` EWF


Սոֆիայում ավարտվել է ծանրամարտի Եվրոպայի առաջնությունը, որտեղ Հայաստանի հավաքականները հաջող են հանդես եկել։

Տղամարդկանց ու կանանց թիմերը միասին նվաճել են 11 ոսկե, 7 արծաթե եւ 8 բրոնզե մեդալներ (նշված են նաեւ առանձին վարժությունների մեդալները)։ Այս ցուցանիշով Հայաստանը Եվրոպայում լավագույնն է եւ առաջ է Բուլղարիայի (19 մեդալ) եւ Իտալիայի (13 մեդալ) թիմերից։

Տղամարդկանց պայքարում Հայաստանը 669 միավորով 2-րդն է եւ զիջում է միայն բուլղարացիներին՝ 696 միավոր։ Կանանց թիմը 327 միավորով ելույթն ավարտել է 7-րդ տեղում։

Նշենք, որ ԵԱ-ի չեմպիոններ են դարձել Ալեքսանդրա Գրիգորյանը, Գոռ Սահակյանը, Հակոբ Մկրտչյանը եւ Վարազդատ Լալայանը։ Արծաթե մեդալները Դավիթ Հովհաննիսյանի, Սամվել Գասպարյանի եւ Սիմոն Մարտիրոսյանի հաշվին են, իսկ բրոնզը՝ Ռաֆիկ Հարությունյանի, Գարիկ Կարապետյանի եւ Հռիփսիմե Խուրշուդյանի։

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին