Մայիս 15, 2024
495 դիտում

Ձյուդոյի պատանեկան Եվրոպայի գավաթում Հայաստանը նվաճել է երեք մեդալ


Լուսանկարը` eju.net


Վրաստանի Թելավի քաղաքում ավարտվել է ձյուդոյի պատանիների Եվրոպայի գավաթի խաղարկությունը։

Հայաստանի հավաքականին հաջողվել է նվաճել 3 արծաթե մեդալ։ Ինչպես հայտնում է ձյուդոյի ֆեդերացիան, Արթուր Դավիդյանը (50 կգ), Հայկ Դարբինյանը (55 կգ) եւ Սյուզաննա Մանուկյանը (57 կգ) դարձել են փոխչեմպիոններ։

Երեկ ավարտվել է նաեւ մեծահասակների Եվրոպայի առաջնությունը, որտեղ Հայաստանի ներկայացուցիչներն անհաջող են մասնակցել եւ անմասն մնացել մեդալների համար մղվող պայքարից։

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին