Մայիս 15, 2024
347 դիտում

ՊՍԺ-ն ժամանակից շուտ նվաճել է Ֆրանսիայի չեմպիոնի կոչումը


Լուսանկարը` PSG


ՊՍԺ-ն ժամանակից շուտ ու պատմության մեջ 12-րդ անգամ նվաճել է Ֆրանսիայի չեմպիոնի կոչումը:

Այն բանից հետո, երբ 31-րդ տուրում «Մոնակո»-ն պարտություն է կրել «Լիոն»-ից, ՊՍԺ-ն մրցաշարի ավարտից 3 տուր առաջ ապահովել է չեմպիոնությունը:

ՊՍԺ-ն մինչ այդ հանդիպել էր «Հավր»-ի հետ ու 3:3 հաշիվը գրանցել: Ակումբը վաստակել է 70 միավոր ու 2-րդ տեղում ընթացող «Մոնակո»-ից առաջ է 12 միավորով:

Առաջնության վերջին տուրերում ՊՍԺ-ն խաղալու է «Թուլուզ»-ի, «Նիս»-ի ու «Մետց»-ի հետ:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին