Մայիս 02, 2024
12118 դիտում

Կարեն Ավագյանը պատանիների ծանրամարտի ԱԱ-ում նվաճել է բրոնզե մեդալ


Կարեն Ավագյանը
Կարեն Ավագյանը

Մալայզիայում ընթացող պատանիների ծանրամարտի Աշխարհի առաջնությունում Հայաստանն առաջին մեդալն է նվաճել:

Մինչեւ 85 կգ քաշային կարգում ԵԱ-ի հաղթող Կարեն Ավագյանը դարձել է բրոնզե մեդալակիր: Նա երկամարտի արդյունքում հավաքել է 318 կգ:

Հաղթողի կոչումը 329 կգ-ով նվաճել է վենեսուելացի Ջովաննի Սանչեսը:

Վաղը գերծանր քաշային կարգերում հանդես են գալու Վարազդատ Լալայանը (+94 կգ) եւ Արփինե Դալալյանը (+69 կգ):

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին