Ապրիլ 26, 2024
10432 դիտում

ՄՕԿ-ն արգելել է Ռուսաստանին մասնակցել 2018-ի Օլիմպիական խաղերին


Լուսանկարը` si.com


Միջազգային Օլիմպիական կոմիտեն արգելել է Ռուսաստանին մասնակցել 2018 թ. Փհենչհանում կայանալիք ձմեռային Օլիմպիական խաղերին։

ՄՕԿ-ի մեկ այլ որոշմամբ, «մաքուր» ռուս մարզիկներն, այնուամենայնիվ, կկարողանան հանդես գալ Օլիմպիական խաղերում, սակայն չեզոք Օլիմպիական դրոշի տակ: Ռուսաստանի օրհներգը ոչ մի դեպքում չի հնչի:

 

Մասնակցության հարցը Ռուսաստանի Օլիմպիական կոմիտեն կհայտարարի դեկտեմբերի 12-ին, ենթադրվում է, որ դա կանի երկրի նախագահ Վլադիմիր Պուտինը:

 

Ռուսաստանի սպորտի նախարար Վիտալի Մուտկոն ու նրա տեղակալ Յուրի Նագորնիխը երբեք չեն կարողանա այցելել Օլիմպիական խաղեր կամ օգնել դրանց կազմակերպմանը: Ռուսաստանի Օլիմպիական կոմիտեի նախագահ Ալեքսանդր Ժուկովն էլ զրկվել է ՄՕԿ-ում անդամակցությունից: Դմիտրի Չերնիշենկոն չի լինի Պեկին-2022 կազմկոմիտեի կազմում: Սպորտի նախախարության ներկայացուցիչներին արգելվել է ներկա լինել Հարավային Կորեայում կայանալիք խաղերին:

 

Ռուսաստանը պետք է վճարի ՄՕԿ-ի կատարած հետաքննության ծախսերն ու 15 մլն դոլլար տրամադրի Անկախ թեստավորող կառուցի զարգացման համար:

 

Իր Օլիմպիական կոմիտեի հեղինակությունը Ռուսաստանը կկարողանա վերականգնել 2018-ի խաղերի ավարտից ոչ շուտ:

 

Ռուսաստանցի մարզիկներին խաղերին մասնակցելու համար ընտրելու է հատուկ հանձնաժողովը, այն ղեկավարելու է Անկախ թեստավորող մարմնի նախագահ իտալացի  Վալերի Ֆուրներոնը, կազմի մեջ են մտնելու նաեւ WADA-ի ու Doping-Free Sport Unit-ի ու ՄՕԿ-ի մեկական ներկայացուցիչ:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին