Ապրիլ 26, 2024
exclusive
13769 դիտում

Ստեփանյանը պատրաստվում է Անադիայի վարկանշային մրցաշարին


Լուսանկարը` Մեդիամաքս


Հեծանվասպորտի Աշխարհի գավաթի խաղարկությունում արծաթե մեդալ նվաճած Էդգար Ստեփանյանը պատրաստվում է Անադիա քաղաքում կայանալիք միջազգային մրցաշարին:

Mediamax Sport-ի թղթակցի հետ զրույցում Ստեփանյանի մարզիչ Արմեն Գյոզալյանն ասել է, որ մրցաշարը լինելու է դեկտեմբերի 15-17-ը, եւ խաղարկվելու են Աշխարհի առաջնության վարկանշային միավորներ:

«Այս պահին Էդգարը 25-րդն, այս մրցաշարում լավ հանդես գալու ու միավորներ վաստակելու դեպքում ավելի հանգիստ կլինենք: Եթե միավորների շեմը կարողանանք 1100-ի հասցնել, ապա հանգիստ շունչ կքաշենք: Նշեմ, որ Աշխարհի առաջնությանը մասնակցելուն այսքան մոտ երբեք չենք եղել»,-նշել է Գյոզալյանը:

Ստեփանյանն էլ ավելացրել է, որ լավ մարզումներ է անցկացնում, որպեսզի այս անգամ եւս կարողանա իր առջեւ դրված նպատակներն իրականացնել. «Գավաթում նվաճած մեդալն ինձ շատ է ոգեւորել: Անընդհատ աշխատում եմ, որպեսզի միավորներս ավելացնեմ, քանի որ ԱԱ-ում հանդես գալու մեծ ցանկություն ունեմ»:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին