Ապրիլ 26, 2024
10262 դիտում

Բավցեւիչ. Հաղթանակի դեպքում կերաշխավորենք մեր տեղը հաջորդ փուլում


Լուսանկարը` fiba.com


Հայաստանի բասկետբոլի հավաքականի գլխավոր մարզիչ Նիկշա Բավցեւիչն ուրախ է, որ Շվեդիայի դեմ կայանալիք այսօրվա խաղին մոտենում են առանց վնասվածքների:

«Սա առաջին դեպքն է, երբ կորուստներ չունենք։ Երեւանում կայացած առաջին երկու խաղերին վնասվածք ուներ Ալբերտ Թադեւոսյանը, ապա Բոսնիայի խաղը վնասվածքի պատճառով բաց թողեց Ալան Հեսը։ Նախորդ տուրում էլ Չրաբաշը ոչ լրիվ ուժով խաղաց: Հույս ունեմ, որ այսօր բոլորն էլ իրենց կարողությունները ցույց կտան»,- Բավցեւիչի խոսքերը մեջբերում է բասկետբոլի ֆեդերացիան։

Նա նշել է, որ Շվեդիայի հավաքականը մեծ հարգանքի արժանի մրցակից է, որն իր համար ամենաուժեղ թիմն է A խմբում։ Սակայն իրենք կփորձեն օգտվել մրցակցի թույլ կողմերից ու հաջողության հասնել:

«Հաղթանակի դեպքում մենք կերաշխավորենք մեր տեղը հաջորդ փուլում։ Դեռ ավելին, հաղթանակը թույլ կտա 1-ին հորիզոնականում հայտնվելու շատ մեծ շանսեր ստանալ մեր ենթախմբում»,- հավելել է մարզիչը։

A խմբում Հայաստան ընտրանին 7 միավորով գլխավորում է աղյուսակը, Շվեդիան 6 միավորով երկրորդն է: Նրանց միջեւ այսօրվա դիմակայությունը մեկնարկելու է Երեւանի ժամանակով ժամը 21:00-ին:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին