Ապրիլ 26, 2024
exclusive
41768 դիտում

Մեկ կադրում. Վլադիմիր Ենգիբարյանի անձնական իրերը


Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս


«Բռնցքամարտը սովորեցնում է ոչ թե կռվել, այլ մտածել, այն մտքի եւ ուժի միասնություն է»:

Օլիմպիական խաղերի չեմպիոն Վլադիմիր Ենգիբարյանը կարիերան ավարտելուց հետո այս խոսքերով էր իր սաների հետ սկսում մարզումները: Մինչ ֆիզիկապես պատրաստելը, նա պատանիներին կոփում էր հոգեպես:

Mediamax Sport«Մեկ կադրում» շարքն այս անգամ նվիրում ենք Ենգիբարյանի անձնական իրերին:

Ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտի թանգարանում բազմաթիվ հետաքրքիր իրեր կան: Առանձին բաժին հատկացված է նաեւ 1956 թվականի Մելբուռնի Օլիմպիական խաղերում ոսկե մեդալ նվաճած Վլադիմիր Ենգիբարյանին:

Բռնցքամարտիկը թանգարանին է հանձնել իր ձեռնոցը, որի օգնությամբ ռինգում տարել է բազմաթիվ հաղթանակներ: Այստեղ է նաեւ մարզչական դասընթացներին մասնակցություն ունենալու համար տրված նրա վկայականն ու միջազգային մրցաշարերից մեկում ստացած պարգեւը:

Բռնցքամարտում անցկացրած 267 մենամարտերից 255-ում նա հաղթանակ է տարել:

«Իմ կարիերայի ընթացքում ես ոչ մի անգամ անքամ նոքդաունի չեմ ենթարկվել: Նայեք դեմքիս, ոչ մի սպի չկա, իսկ ձեռքերս վնասված են, որովհետեւ ես եմ ուրիշներին ծեծել»,-ժամանակին խոստովանել է Ենգիբարյանը: 

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին