Ապրիլ 26, 2024
exclusive
36829 դիտում

Մեկ կադրում. Տիգրան Պետրոսյանի առաջին լուսանկարը


Լուսանկարը` Շախմատի տան արխիվից


Աշխարհի չեմպիոն Տիգրան Պետրոսյանը ծնվել է 1929 թվականին Թբիլիսիում: Այս անգամ «Մեկ կադրում» շարքում անդրադարձել ենք Պետրոսյանի առաջին լուսանկարին, որտեղ պատկերված է նրա ընտանիքը:

Նկարում Տիգրանը նստած է մոր գրկում: Կանգնած փոքրիկը քույրն է՝ Վարդուշը, հոր կողքին եղբայրն է՝ Հմայակը:

Պետրոսյանի հայրը՝ Վարդանը, Թբիլիսիի Սպայի տանը դռնապան է աշխատել: Նրա ծնողները շուտ են մահացել, եւ Տիգրանին խնամել է քույրը: Դպրոցին զուգահեռ սկսել է աշխատել՝ ավլելով մոտակա փողոցները:  Այդ տարիներին էլ գերվել է շախմատով ու կյանքը կապել այդ անչափ գեղեցիկ մարզաձեւի հետ:

Հետագայում Աշխարհի չեմպիոնը խոստովանել է, որ իր հաջողությունները եկել են ծանր մանկությունից, երբ նա հասկացել է, որ կյանքում պետք է միշտ պայքարել:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին