Ապրիլ 26, 2024
exclusive
10874 դիտում

Մեկ կադրում. 4:1 հաշվով հաղթանակն ու երկրպագուների ապրումները


Լուսանկարը` Photolure


Սպորտն առանց երկրպագուի պատկերացնելը հնարավոր չէ: Հենց երկրպագուների համար են նաեւ մարզիկները պայքարում ու փորձում են անել ամեն ինչ, որպեսզի ուրախացնեն նրանց:

«Մեկ կադրում» շաքի լուսանկարի հերոսն այս անգամ ամենանվիրված երկրագուներից մեկն է՝ Արաքս Սիմոնյանը: Իսկ լուսանկարն արվել է 2011 թվականի հոկտոմբերի 7-ին, երբ մեր հավաքականը սեփական հարկի տակ 4:1 հաշվով հաղթեց Մակեդոնիային:


Այս նկարն արվել է հենց 4-րդ գոլից հետ, դրա համար էլ 4 եմ ցույց տալիս: Սա այն շրջանն էր, երբ ունեինք շատ լավ հավաքական, որը մի քանի խաղ անընդմեջ հաղթում էր: Այս նկարում շատ անկեղծ էմոցիաներ են. երբ հաշիվը խոշոր է, իսկ խաղին շատ քիչ ժամանակ է մնացել, զգում ես, որ վերջ… չգիտեմ, խոսքեր չունեմ:

Հայաստան-Մակեդոնիա խաղը Եվրոպայի առաջնության ընտրական փուլի նախավերջին հանդիպումն էր, ու հաղթանակը մեզ շատ էր պետք: Մեծ շանսեր ունեինք դուրս գալու եզրափակիչ փուլ, բայց, ցավոք, Իռլանդիայի հետ վերջին խաղն այդքան էլ հաջող չստացվեց:

Մանավանդ ֆան-ակումբների տրիբունաներում միշտ շատ լավ մթնոլորտ է, երկրպագուներն ապրում են ֆուտբոլով:

Մեր ընտանիքում բոլորը սիրում են ֆուտբոլ: Եթե ֆուտբոլ կա, ապա միասին հետեւում ենք, անկախ ամեն ինչից:

Ստադիոն առաջին անգամ գնացել եմ 2007 թվականին՝ Հայաստան-Պորտուգալիա հանդիպմանը: Այդտեղ էլ ծանոթացա ՖԱՖ-ի անդամների հետ ու այդ ժամանակից բոլոր խաղերին գնում եմ մարզադաշտ: Մնում եմ մինչեւ վերջ, թեկուզ պարտվելիս լինի մեր թիմը:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին