Ապրիլ 26, 2024
exclusive
4965 դիտում

Կյանքը սպորտի ռիթմով. Երեխաներն ու հեծանվադասերը


Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս


Անկախ եղանակից ու դրսում տիրող ջերմաստիճանից սպորտի սիրահարները արդեն 5 շաբաթ է հավաքվում են Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրի տարածքում:

Մի քանի ժամով համալիրն իսկական սպորտային հարթակի է վերածվում, որտեղ հնչում է բարձր երաժշտություն ու մասսայական մարզումներն են անցկացնում ակտիվ կենսակերպի սիրահարները:

Այս շաբաթ Mediamax Sport-ի եւ սպորտի ու երիտասարդության հարցերի նախարարության «Կյանքը սպորտի ռիթմով» նախագծի շրջանակներում արդեն 2-րդ անգամն ենք հետեւում այնտեղ տիրող սպորտային իրարանցմանը:

Թեեւ դրսում արդեն ցուրտ է ու ջերմաստիճանը հասնում է 0-ի, մասսայական մարզումների սիրահարները ոչնչից են վախենում, շաբաթ առավոտյան նրանք կազմ ու պատրաստ բարձրանում են համալիրի աստիճանները:

Մեր նախորդ այցելությունից հետո փոփոխությունները զգալի են՝ մեծացել է մասնակիցների թիվը, տեղադրվել են դինամիկներ ու հնչում է ռիթմիկ երաժշտություն, ավելացել են մարզումների տեսակներն ու շատացել են երեխաները:

Նրանից ամենափոքրը 2-ամյա Հենրին է: Նախ նրա ծնողներն  են եկել մասսայական մարզումներին, ապա որոշել են իրեն էլ բերել: Հենրին մայրիկի՝ Լաուրա Անտոնյանի հետ է, որն իր օրինակով է որդու մոտ սպորտի նկատմամբ հետաքրքրություն առաջացնում:

Լուսանկարը` Մեդիամաքս


«Ամեն առավոտ երեխայիս հետ թեթեւ վարժություններ ենք անում, իրենք մանկապարտեզում էլ են մարզվում: Կարծում եմ, որ երեխաների մոտ հենց փոքր տարիքում է պետք սպորտի նկատմամբ սեր առաջացնել, որ հետագայում առողջության հետ կապված խնդրներ չունենան: Առողջ ապրելակերպի համար սա շատ լավ նախաձեռնություն է, բոլոր մարդիկ պետք է մարզվեն»:

Սկզբում փոքրիկ Հենրիի համար ամեն ինչ անսովոր է, նա չի ցանկանում մայրիկի գրկից իջնել, սակայն աստիճանաբար հարմարվում է ու միանում այն բազմաթիվ փոքրիկներին, որոնք թռվռում են, խաղում ու պարզապես ուրախ ժամանակ անցկացնում.

«Այստեղ գալու ամբողջ ճանապարհին չէր դիմանում, հարցնում էր, թե երբ ենք մարզանք անելու»:

Եվս մեկ սպորտային ընտանիքի հետ ենք ծանոթանում: Դիանա Ջզմաչյանը ցանկանում է, որ իր երեխաները մեծանան սպորտային միջավայրում ու մեծ ուշադրություն դարձնեն առողջ ապրելակերպին: Դիանան երկար տարիներ լողով է զբաղվել, 6 տարի է ինչ ֆիթնեսի է հաճախում:

«Արդեն 5-րդ շաբաթն է, որ համալիրում մարզումների եմ մասնակցում: Մեր ընտանիքը սպորտով վաղուց է զբաղվում, սակայն մաքուր օդի առկայությամբ դրանք էլ ավելի ոգեշնչող են: Ամբողջ օրվա ակտիվություն են տալիս, տրամադրությունն են բարձր պահում, մաքուր օդն էլ նպաստում է լավ շնչառությանը»:

Դիանայի երեխաներն էլ ընտրել են սպորտային ուղին, որդին բասկետբոլով ու այկիդոյով է զբաղվում, իսկ դուստրը՝ թենիսով: Ջզմաչյանների տանը սպորտը առաջնորդում է բոլորին:

«Արդեն 2-րդ շաբաթն է մայրիկիս հետ գալիս եմ, ինձ համար շատ հաճելի է այստեղ: Ուժեղանում եմ ու ավելի արագ դառնում»,- խոստովանում է Յուրին:

Լուսանկարը` Մեդիամաքս


Ռոբերտ Մելքոնյանն էլ որոշել է հեծանիվ վարել սովորել ու ուժեղանալ: Ռոբերտի համար իսկական օրինակը հայրն է, նա փոքր ժամանակ սպորտով է զբաղվել եւ ուժեղ մկաններ ձեռք բերել. «Հիմա էլ գանտել է բարձրացնում, պրես անում, արդեն ես էլ իր պես մկաններ ունեմ: Սիրում եմ այստեղ հեծանիվ քշել, հաստատ կօգնի ավելի ուժեղ դառնալ»:

Լուսանկարը` Մեդիամաքս


Շաբաթօրյա պարապմունքներին ավելացել են նաեւ հեծանվադասընթացները: Հայաստանի սիրողական հեծանվասպորտի ու հեծանվային զբոսաշրջության ֆեդերացիայի ներկայացուցիչները աշխատում են բոլոր ցանկացողների հետ:

Ֆեդերացիայի հիմնադիր նախագահ Արման Անտոնյանը ուրախությամբ փաստում է, որ սպորտաձեւով հետաքրքրվողների թիվը զգալի մեծացել է, ինչպես նաեւ Հայաստանում ձեւավորվել է մասսայական մարզումների մշակույթը:

«Հեծանվային վարակն արդեն սկսել է տարածվել մեր երկրում: Հեծանիվ վարելը ոչ միայն հաճելի է, այլ նաեւ օգտակար, առավել եւս երբ այն օգտագործվում է որպես տրանսպորտային միջոց ու դառնում է  առօրյայի  անաժանելի մասը: Հեծանիվի շնորհիվ օրն ավելի արդյունավետ ու նպատակային է  անցնում, բացի այդ էլ ամբողջ օրվա ընթացքում շատ առույգ ես լինում»:

Լուսանկարը` Մեդիամաքս


Ֆեդերացիայի գործունեությունը 3 ոլորտների է  բաժանվում՝ սիրողական հեծանվասպորտ, հեծանվային զբոսաշրջություն եւ հեծանիվը որպես տրանսպորտային միջոցի օգտագործում: Այդ 3 ուղղությամբ տարբեր միջոցառումներ ու նախաձեռնություններ են իրականացվում, որպեսզի դրանք միասին ու հավասարաչափ զարգանան:

«Օրեցօր մեր շարքերն ավելանում են ու դա դրական լիցքեր է հաղորդում: Ես ինքնս էլ հաճախակի հենց հեծանիվով եմ երթեւեկում»:

Էդգար Նավասարդյանը փոքր տարիքից է հետաքրքրվում այս սպորտով: Իսկ երբ հեծանիվ գնեց, ամեն ինչ ավելի խորացավ: Նա ծանոթացավ իր պես մոլեռանդ հեծանվոդների հետ ու սկսեց նրանց հետ արշավների գնալ Հայաստանի ու Արցախի տարածքով:

«Մեծ տարքիում, երբ գիտակցում ես հեծանիվի օգուտը, այն քո կյանքի մի մասն է դառնում, սիրահարվում ես ու առանց դրա այլեւս չես կարողանում: Հիմա հեծանիվը փոխարինում է մեքենային, օրական կիլոմետրեր կարող եմ կտրել-անցել»:

Լուսանկարը` Մեդիամաքս


Համալիր Էդգարը գալիս է նոր ծանոթություններ հաստատելու ու դրական էմոցիաներ ստանալու համար: Ըստ նրա՝ միշտ էլ հաճելի է մեծ խմբով հեծանիվ վարել ու միմյանց բարձր տրամադրություն փոխանցել: Դա նաեւ օգնում է սեփական օրինակով վարակել մյուսներին ու մեծ թիմ դառնալ:

«Որպես բժիշկ կասեմ, որ անհրաժեշտ է մարզվել: 40 կամ 50 տարեկանում այլեւս ստենդ տեղադրելու կարիք չի լինի, ինսուլտի ու ինֆարկտի հավանականությունն էլ կքչանա: Երբ կոփված ես լինում, քաշի խնդիրներ չեն առաջանում: Թվում է՝ ավելի հոգնած պետք է գնաս տուն, սակայն օրդ երկակի առույգ է անցնում: Առավոտն ինչպես տեմպով սկսվում է, այնպես էլ ռիթմիկ շարունակվում է»:

Իսկ ահա Շուշան Հասրաթյանը դեռ անվստահորեն է նստում հեծանիվի ղեկին, մարզիչը պարտադիր ուղեկցում է նրան, որպեսզի խուսափի վնասվածքներից:

Լուսանկարը` Մեդիամաքս


Նա ընդամենը մեկ մարզում է բաց թողել, այն էլ հարբուխի պատճառով: Հիմա կրկին պատրաստ է ու ցանկանում է, որքան հնարավոր է շուտ տիրապետել հեծանիվ վարելու հմտություններին:

«Սպորտով զբաղվելը պարտադիր է, ավելի ինքնավստահ ես դառնում, բացի այդ էլ որպես բժիշկ եմ մարզումների կարեւորությունը գիտակցում: Առողջ մարմնում նաեւ առողջ հոգի է լինում, բոլորին խորհուրդ եմ տալիս միանալ ոչ միայն այս բացօթյա մարզումներին, այլ նաեւ առողջ ապրեակերպի գաղափարին»: 

Հասմիկ Բաբայան
Լուսանկարները՝ Էմին Արիստակեսյանի

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին