Նոյեմբեր 23, 2024
exclusive
10818 դիտում

Կյանքը սպորտի ռիթմով. Առավոտյան մասսայական մարզում


Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս


Սպորտով զբաղվելը ոչ միայն սովորություն է, այլ նաեւ հաճույք: Իսկ երբ մարզումներն անցնում են մեծ խմբով ու գեղեցիկ վայրում, ապահովված է նաեւ հաճելի ժամանցը:

Mediamax Sport-ի ու Սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարության «Կյանքը սպորտի ռիթմով» նախագծի շրջանակներում Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում հետեւեցինք ամենամեծ մասսայական մարզումներին:

Արդեն 3 տարի է համալիրում հավաքվում են առողջ ապրելակերպի ու սպորտի իսկական սիրահարները, որոնք շաբաթ առավոտյան ակտիվ մարզումներ են անցկացնում ու հետեւում իրենց կազմվածքին:

Տարբեր մասնագիտությունների ու տարիքի մարդկանց նույն վայրում համախմբելու գաղափարը Հայաստանի սպորտի վարպետ, կենսաբանական գիտությունների թեկնածու Հովհաննես Ավագյանինն է:

Փորձեցինք ներգրավել հասարակության այն խմբերին, որոնք բավարար ֆինանսական միջոցներ չունեն մարզասրահներ այցելելու համար: Կարծում եմ՝ ամսական 4 մարզումը բավական կլինի նրանց որոշակի ֆիզիկական ակտիվություն  ու մկանային տոնուս ունենալու համար: Մեր նպատակը առողջ ազգաբնակչության թիվն ավելացնելն է, հատկապես ուժեղ ու առողջ զինվորներ պատրաստելը շատ կարեւոր է:

Լուսանկարը` Մեդիամաքս


Շաբաթ առավոտյան 11:00-ից համալիրում արդեն կազմ ու պատրաստ սպասում են մարզվելու սիրահարները: Նրանք գեղեցիկ ու գունավոր սպորտային հագուստով են, բարձր տրամադրությամբ ու մի լավ «տանջվելու» պատրաստակամությամբ:

Խմբով աստիճանները բարձրանալուց հետո մասնակիցները մեծ շրջան են կազմում ու սկսում նախավարժանքը: Խստապահանջ մարզիչը հերթով ցույց է տալիս վարժություններն ու ուշադիր հետեւում, որ բոլորը ճիշտ անեն:

Մարզումային պրոցեսն ավելի արդյունավետ կազմակերպելու համար մասնակիցները 3 խմբի են բաժանվում՝ քաշ հավաքողների, ավելորդ քաշից ազատվողների ու ողնաշարի եւ հենաշարժիչ համակարգի հետ խնդիրներ ունեցողների: Նրանց հետ առանձին մարզիչներ են աշխատում, որոնք ամբողջ ընթացքը վերահսկում են, որպեսզի մարզումները հնարավորինս արդյունավետ ու օգտակար լինեն:

Լուսանկարը` Մեդիամաքս


Մի քիչ գույքային խնդիրներ ունենք, մեզ ռետինե պարաններ են պետք, հիմնականում դրանք ես եմ ձեռք բերել: Նաեւ լավ կլիներ, որ մարզման ընթացքում երաժշտություն հնչեր: Փոքր դինամիկ ունեցել ենք, սակայն հիմա փչացել է, ու մարզումներն առանց դրա ենք անցկացնում:

Ունեցել ենք մինչեւ 300 մարզվողներ, հիմա նրանց թիվը մի քիչ նվազել է: Իհարկե, մարդկանց քանակությունը որակ չի ապահովում, սակայն հիմնական նպատակը հասարակության լայն խավերին ընդգրկելն է: Մարզումները շարունակում ենք ողջ տարվա ընթացքում, որոշակի դադարներ ունենում ենք միայն ամռանն ու ձմռանը:

Լիլի Կարապետյանն առաջին անգամն էր մասնակցում crossfit-ի մարզումներին: Իր առօրյան առանց սպորտի չի պատկերացնում: Շաբաթական մի քանի անգամ այցելում է մարզադահլիճ, հիմա էլ որոշել է բացօթյա պարապմունքներին ներկա լինել:

Լիլին համարում է, որ նմանատիպ մասսայական մարզումները ոչ միայն ֆիզիկապես են զարգացնում մարմինը, այլ նաեւ հոգեպես՝ բնության գրկում հանգստանում են ու առավոտյան օրը սկսում բարձր տրամադրությամբ:

Լուսանկարը` Մեդիամաքս


Շատ հիանալի գաղափար է, ցանկացած մարդ կարող  է գալ ու մասնակցել այս պարապմունքներին: Ամենամեծ խնդիրն այն է, որ շատերի կարծիքով, եթե ֆինանսական խնդիրներ ունեն, սպորտից պետք է զրկված լինեն: Մինչդեռ մեր մարզչի ամենամեծ մտահաղացումն այն է եղել, որ սպորտը բոլորին հասանելի լինի: Կարելի է շաբաթվա ընթացքում 1 օր գտնել ու գալ անվճար մարզվելու:

Մինչ խմբերն առանձին իրենց աշխատանքն են կատարում՝ վազում են համալիրի աստիճանների շուրջն ու ուժային վարժություններ անում, նրանց է միանում սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարար Հրաչյա Ռոստոմյանը:

Նա ցանկացել է անձամբ տեսնել մասսայական սպորտի նկատմամբ հետաքրքրությունն ու հետագայում ավելի նպաստավոր պայմաններ ստեղծել սպորտով զբաղվող մարդկանց շրջանակն ընդլայնելու համար:

Նմանատիպ մարզումները պետք է ավելի հաճախակի դառնան ու ներգրավեն ինչպես Երեւանը, այնպես էլ մեր մնացած քաղաքները: Ուրախալի է տեսնել, որ այստեղ տարբեր մասնագիտության ու տարիքի մարդիկ են հավաքվել ու նման կերպ են անցկացնում իրենց օրը:

Այսպիսի ծրագրերի շնորհիվ մենք կկարողանանք սպորտը մարդկանց անբաժանելի մասը դարձնել, վարակել նրանց: Միանշանակ առողջ սերունդ կունենաք ու նաեւ առողջապահության ոլորտին կօգնենք՝ ավելի քիչ կլինեն հիվանդացողները:

Լուսանկարը` Մեդիամաքս


Նախարարը խոստովանում է, որ ինքն էլ վերսկսել է մարզումները, թեեւ դրանք նույն ինտենսիվությամբ չեն, ինչպես առաջ: Մի քանի օրից ֆուտբոլային հանդիպումներ են սկսելու անցկացնել նախարարության տարբեր թիմերի հետ: Ռոստոմյանը եւս մեկ անգամ նշում է, որ իր օրինակով է մարդկանց մոտ սպորտի նկատմամբ հետարքրություն առաջացնելու, դպրոց այցելությունն ու երեխաներին ֆիզկուլտուրայի դասավանդումը դրան ուղղված քայլերից մեկն է լինելու:

Երեւանի քաղաքապետարանի հետ ակտիվ համագործակցության արդյունքում էլ տարբեր պուրակներում անհրաժեշտ մարզագույք են տեղադրելու, որպեսզի բոլոր ցանկացողներն ունենան մարզվելու հանրավորություն:

Շատ վայրերում անհրաժեշտ մարզասարքեր կան, սակայն միեւնույն է պարապողներ չկան: Նմանատիպ միջոցառումները կօգնեն ուշադրություն դարձնել մասսայական սպորտին:

Դավիթ Սարգսյան ու Սամվել Աթոյանը պրոֆեսիոնալ մարզիկներ են: Նրանք էլ միացել են մյուսներին ու խմբով մարզումներ են անցկացնում:

Պատրաստվում եմ ձյուդոյի Հայաստանի առաջնությանը: Crossfit-ն օգնում է բարձրացնել դիմացկունությունը, ինչն իմ մարզաձեւում մեծ դեր է խաղում: Դրսում անցկացրած մարզումները միանշանակ տարբերվում են, պայմաններն ավելի բարենպաստ են: Խորհուրդ կտամ բոլորին զբաղվեն սպորտով, սպորտը կյանք է, ինքս ապրում եմ դրանով:

Լուսանկարը` Մեդիամաքս


Մրցումների է պատրաստվում նաեւ Սամվել Աթոյանը: Բացօթյա մարզումները նրան օգնում են ֆիզիկապես լավ պատրաստվել, ինչպես նաեւ ավելորդ քաշից ազատվել:

Խմբով ու մաքուր օդում մարզվելու միտքը ոգեշնչել է նաեւ Անահիտ Նազարյանին: Նա երկար ժամանակ աշխատանքային խիտ գրաֆիկի պայմաններում չէր կարողանում ժամանակ գտնել ու միանալ իր ընկերներին, սակայն առաջին մարզումից շատ գոհ է:

Չէի պատկերացնում, որ մարզումներն այսքան հաճելի ու օգտակար են անցնում: Նյութափոխանակությունն է լավանում ու քեզ լավ ես զգում: Բոլորին խորհուրդ կտամ չալարեն ու միանան մեզ: Այստեղից բազմաթիվ դրական լիցքերով կհեռանան:

Իր 3-րդ մարզումից գոհ է նաեւ Լիլիա Պողոսյանը: Նա սոցցանցերից է իմացել այս նախաձեռնության մասին ու որոշել է անպայման միանալ, քանի որ ցանկանում է քաշը նվազեցնել:

Փոփոխություններն արդեն նկատելի են, արդյունքից շատ գոհ եմ: Այստեղ ոչ միայն ֆիզիկապես ենք մարզվում, այլ նաեւ ինքնազգացողությունն է լավանում, որոշակի կոմպլեքսներ վերանում են: Այս մարզումները միայն դրական են անդրադառնում մեզ վրա:

 

Հասմիկ Բաբայան
Լուսանկարները՝ Էմին Արիստակեսյանի

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին