Ապրիլ 28, 2024
exclusive
7410 դիտում

Կյանքը սպորտի ռիթմով. Հրազդանի կիրճը


Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս


Առողջ ու սպորտային բնակչություն ունենալու համար տարբեր երկրներ ունենում են ամենատարբեր մոտեցումները: Ծրագրերը կյանքի կոչելու համար կառուցվում են մարզվելու հարմար վայրեր, խաղադաշտեր, կազմակերպվում են սիրողական մրցաշարեր:

 

Ցավոք, Հայաստանում մեծ թիվ չեն կազմում այն մարդիկ, ովքեր առավոտյան մինչ աշխատանքի կամ դպրոց գնալը զբաղվում են սպորտով: Գուցե, պատճառն այն է մեզ մոտ քիչ են մարզվելու համար նախատեսված վայրերը:

Mediamax Sport-ն ու Սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարությունը «Կյանքը սպորտի ռիթմով» նախագիծն այս անգամ անդրադարձել է Հրազդանի կիրճին, որտեղ երբեք մարզվողների պակաս չի զգացվում:

Առավոտյան 7:30 հասնում ենք Հրազդանի կիրճ: Անտառապատ տարածքով քայլում ենք դեպի այն վայրը, որտեղ հավաքվում են առողջ ապրելակերպ նախընտրողներն, ու սկսում են առավոտյան մարզումները:

Մինչեւ հայտնի «չռռիկին» հասնելը հաղթահարում ենք կենցաղային աղբով կեղտոտված տարածքը, իսկ այնտեղ, որտեղ երեւանցի «մարզիկներն» են, մաքուր է:

Մենք հանդիպեցինք հիմնականում ավագ սերնդի ներկայացուցիչներին: Ծանոթությունը միանգամից ստացվեց, մեր զրուցակիցները կարողանում են եւ մարզվել, եւ զրուցել ու հետաքրքրվել, թե ինչու ենք եկել այստեղ:

Լուսանկարը` Մեդիամաքս


Բոլորի համար իսկական օրինակ ու ոգեւորության աղբյուր է Ժիրայր Ասլանյանը: Նա 90 տարեկան է ու արդեն 48 տարի է մարզվում է Հրազդանի կիրճում:

Մեր քաղաքի ամենագեղեցիկ վայրերից մեկն է Հրազդանի կիրճը: Ես գալիս եմ այստեղ, մաքուր օդում 3-4 ժամ պարապում, հետո մեր «չռռիկի» տակ լողանում եմ ու գնում տուն: Հենց մարզումների շնորհիվ է, որ այս տարիքում ես ոչ մի առողջական խնդիր չունեմ ու ինձ լավ եմ զգում: Շատ եմ ուրախանում, որ երիտասարդներ եմ տեսնում այստեղ: Հատկապես ամռանն այստեղ նրանց թիվը շատ է, հիմնականում ընկերներով են գալիս, ու մարզվողների թիվը կտրուկ աճում է:

Գետը, ծառերը, մաքուր օդն ու նոր ընկերներ ունենալը շատերին է այստեղ բերում: Սակայն մեր զրուցակիցները դժգոհում են ոչ մաքուր միջավայրից:

Քաղաքային իշխանությունները պետք է զբաղվեն այս տարածքի մաքրությամբ:  Ինքներդ եք տեսնում, թե ինչպես են մեր քաղաքացիները կեղտոտում այս գեղեցիկ վայրը: Առավոտները մինչ մարզումները սկսելը, տարածքն ենք մաքրում, սակայն երեկոյան ինչ-որ մարդիկ են գալիս, ուտում-խմում, աղբը թողնում ու հեռանում: Եթե մենք էլ չմաքրենք, այստեղ ավելի վատ վիճակ կլինի: Կարելի է ավելացնել նաեւ մարզումային գործիքները: Նրանց մեծ մասամբ մենք ենք սարքել, որոշները քաղաքապետարանն է տեղադրել: Շատ լավ կլիներ, եթե դրանց թիվն աճեր, որպեսզի բոլորն էլ կարողանային օգտվել:

Հետո մեր զրուցակիցը շարունակում է մարզումները՝ տարբեր գործիքների վրա ցուցադրելով իր հմտությունները:

Ավելի ուշ, ժամը 8-ին, մարզումներին միանում է 22-ամյա Տարոն Մուրադյանը: Տարոնը մինչ այստեղ գալը որոշ ժամանակ սպորտով զբաղվել է մարզադահլիճում:

Լուսանկարը` Մեդիամաքս


Հետո հասկացա, որ այդպես արդյունավետ չէ ու որոշեցի դրսում պարապել: Կարծում եմ, որ բնության գրկում մարզումներն ավելի դրական են լինում: Նախ մկաններս եմ տաքացնում, հետո մարզվում եմ, ապա սարն եմ բարձրանում: Իսկ ամենավերջում, ինչպես եւ այստեղ եկողների մեծ մասը, մեր «չռռիկի» տակ լողում եմ:

Տարոնը նշում է, որ այստեղ մարդիկ ծանոթանում են միմյանց հետ, ստեղծվում է ջերմ մթնոլորտ, մարզումներն անցնում են ուրախ միջավայրում, որն էլ նպաստում է լավ օր ունենալուն:

Ես կցանկանամ, որ շատ երիտասարդները գան այստեղ, ծխելու փոխարեն աշխատեն իրենց առողջությունը լավացնել:

Կարեն Զաքարյանն (50 տարեկան) ու Գագիկ Եղիկյանը (60 տարեկան) միանգամից են աչքի ընկնում: Այս կենսախինդ մարդիկ այնքան լավ են բադմիթոն խաղում, որ անկախ մեզնից հիացած հետեւում ենք նրանց հմտություններին: Անգամ կատակում են՝ Չինաստանի հավաքականին էլ կարող ենք հաղթել, այնպես չէ՞:

Եղիկյանը հեծանվորդ է եղել, զբաղվում է լեռնադահուկային սպորտով, իսկ Հրազդանի կիրճում օգտակար ու առողջարար ժամանակ է անցկացնում:

Սպորտն է մեզ միավորել նույն գաղափարի շուրջ, ծանոթացրել ու օգնել ընկերանալ: Մեր մարզումները շատ հետաքրքիր ու ակտիվ են անցնում: Այսօր արդեն հասցրել ենք մոտակա սարը բարձրանալ, Ծիծեռնակաբերդի տարածքով քայլելով հասել ենք այստեղ ու սկսել բուն մարզումները: Մեր կողքին նաեւ շատ երիտասարդներ են մարզվում: Մարդիկ պարզապես պետք է իրենց մտածելակերպը փոխեն ու անպայման սպորտով զբաղվեն: 

Այս մարզասարքերի մեծ մասը մենք ենք պատրաստել ու տեղադրել, մշտապես հետեւում ենք, որ լավ վիճակում մնան: Երեւանի քաղաքապետարանն էլ է սարքեր տրամադրել, սակայն դրանք շարքից շուտ են դուրս գալիս ու կոտրվում, ստիպված նորից վերանորոգում ենք:

Լուսանկարը` Մեդիամաքս


Ընկերոջ ասածներին միանում է Զաքարյանն ու նշում, որ մազվելու համար այստեղ ամեն ինչ կա՝ մաքուր օդ, գեղեցիկ բուսականություն, ջուր ու լավ մարդիկ, որոնք էլ դրական մթնոլորտ են ստեղծում:

Շատ ընկերներ եմ ունեցել, որոնք ինձ հետ եկել են մարզվելու, սակայն մի քանի ամիս անց չեն ցանկացել  շարունակել: Պարզապես պետք է ուժ գտնել, առավոտյան շուտ արթնանալ ու սպորտին ժամանակ հատկացնել: Շատերը չեն գիտակցում, որ մարզվելուց հետո ավելի շատ էներգիա են ստանում ու ամբողջ օրը կարողանում են ինտեսիվ աշխատել:

Ժամանակն արագ է անցնում, ու մեր զրուցակիցներն արդեն շտապում են հեռանալ, քանի որ սկսվում է աշխատանքային օրը:

Դե, եկեք մեր «չռռիկն» էլ նկարեք: Փոքրիկ ավազանն էլ ենք մենք սարքել, ամառ-ձմեռ մարզումներից հետո պարտադիր մարզումային օրն ավարտում ենք այնտեղ:

Եւ այսպես ամեն օր: Այս մարդիկ պարտադիր ժամանակ են գտնում ու հետեւում են իրենց առողջությանն ու կառուցվածքին: Ակտիվ ու ճիշտ կյանք վարելու շնորհիվ էլ չեն ունենում տարբեր ցավեր, լինում են կենսախինդ ու օրը սկսում են լավ տրամադրությամբ: Եւ ամենակարեւորը, մարզումների շնորհիվ ձեռք են բերում նոր ու հետաքրքիր ընկերներ, որոնց հետո բարեկամություն են անում նաեւ Հրազդանի կիրճից դուրս:

Իսկ այնտեղ հետաքրքիր առավոտ անցկացրին Հասմիկ Բաբայանը, Գոհար Նալբանդյանն ու Էմին Արիստակեսյանը:  

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին