Մայիս 03, 2024
10671 դիտում

Աշխարհի գավաթը Երեւանում. Կարամբյոն հպարտ է, որ այն ինքն է ներկայացնում


Լուսանկարը` Photolure

Լուսանկարը` Photolure

Լուսանկարը` Photolure

Լուսանկարը` Photolure

Լուսանկարը` Photolure

Լուսանկարը` Photolure

Լուսանկարը` Photolure

Լուսանկարը` Photolure

Լուսանկարը` Photolure


Երեւանն առաջին անգամ այսօր ընդունեց ֆուտբոլի Աշխարհի գավաթը, որը Մունդիալ-2018-ից առաջ շրջում է 50 երկրով:

Ազատության հրապարակն այս րոպեներին լի է ֆուտբոլասերներով, ովքեր հնարավորություն ունեն ոչ միայն տեսնել, այլեւ լուսանկարվել գավաթի հետ: Այն Հայաստան է բերել 1998 թվականի Աշխարհի չեմպիոն Քրիստիան Կարամբյոն:

Գավաթի պաշտոնական ներկայացման ժամանակ, որին սպասում էին տասնյակ լրագրողներ, Կարամբոն հպարտությամբ նշեց, որ երջանիկ է գավաթը Մունդիալ-1998-ին բարձրացնելու համար:

«Ֆրանսիայի հավաքականը դարձավ չեմպիոն, ես ու իմ թիմակիցները բարձրացրինք այն գավաթը, որի նվաճման մասին երազում են բազմաթիվ ֆուտբոլիստներ: Մեր թիմում երկու հայ էր հանդես գալիս՝ Յուրի Ջորկաեֆն ու Ալեն Պողոսյանը: Հպարտ եմ, որ այժմ Հայաստանում հենց ես եմ ներկայացնում գավաթն այս գեղեցիկ թատրոնի շենքում»,-նշեց ֆուտբոլիստը:


ԱԱ-2018-ի մասին էլ ավելացրեց, որ հաղթելու մեծ շանսեր ունեն ինչպես հարազատ Ֆրանսիայի, այնպես էլ Արգենտինայի, Գերմանիայի, Բրազիլիայի ու Իսպանիայի հավաքականները:

Աշխարհի գավաթի շրջագայությունն սկսել է 2017-ի սեպտեմբերին: Մինչեւ Ռուսաստան հասնելն ու Մունդիալի մեկնարկը գավաթը լինելու է 50 երկրում, որոնցից 20-ում՝ առաջին անգամ:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին