Ապրիլ 26, 2024
3562 դիտում

ՄՅՈւ-ն ԵԼ-ի կիսաեզրափակչում է. Մխիթարյանը կրկին խփեց իր գոլը


Լուսանկարը` REUTERS

Լուսանկարը` REUTERS

Լուսանկարը` REUTERS

Լուսանկարը` REUTERS

Լուսանկարը` Facebook

Լուսանկարը` Facebook

Լուսանկարը` Facebook

Լուսանկարը` Facebook

Լուսանկարը` Facebook

Լուսանկարը` Facebook

Լուսանկարը` Facebook

Լուսանկարը` Facebook

Լուսանկարը` Facebook


«Մանչեսթեր Յունայթեդը» շարունակում է պայքարը Եվրոպայի Լիգայում: Երեկոյան թիմը 1/4 եզրափակչում հաղթահարել է «Անդերլեխտի» արգելքը:

Ինչպես եւ առաջին խաղում, մանկունիացիներին 10-րդ րոպեին առաջ է մղել Հենրիխ Մխիթարյանը: Դա եվրագավաթներում 5 անընդմեջ խաղերում նրա 5-րդ գնդակն էր:

Սակայն հյուրերին հաջողվել է հավասարեցնել հաշիվը: Քանի որ թիմերի առաջին հանդիպումն էլ էր 1:1 հաշվով ավարտվել, կիսաեզրափակչի ուղեգրի հաղթողը որոշվել է լրացուցիչ ժամանակում: 107-րդ րոպեին ՄՅՈւ-ին հաղթանակ է բերել Մարկուշ Ռեշֆորդը:

«Հանդիպումը դժվար էր: Եթե վիճակագրությանը նայեք, կկարծեք խաղը մեր ձեռքերում էր, սակայն դա այդպես չէ: Միայն կենտրոնում ֆուտբոլիստ ավելացնելով՝ սկսեցինք այն վերահսկել: Եթե ԱՊԼ-ում քառյակ մտնելու շանս չունենանք, Չեմպիոնների Լիգա անցնելու համար շեշտը դնելու ենք Եվրոպայի Լիգայի վրա: Այն կարեւոր մրցաշար է ու պետք է շարունակենք առաջ շարժվել»,- խաղից հետո ասել է Ժոզե Մոուրինյոն:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին