Ապրիլ 29, 2024
5355 դիտում

Միշել Պլատինի. ԵՎՐՈ-2016-ում մրցակցությունն ավելի է մեծ լինելու


Միշել Պլատինին
Միշել Պլատինին

Լուսանկարը` Մեդիամաքս


Երեկ ոչ պաշտոնական այցով Հայաստանում էր գտնվում ՈւԵՖԱ-ի նախագահ Միշել Պլատինին:

Երեւանի ֆուտբոլի ակադեմիայում լրագրողների հետ կարճ հանդիպման ժամանակ Պլատինին, պատասխանելով Mediamax Sport-ի հարցին, ասաց, որ ԵՎՐՈ-2016-ում մրցակցությունն ավելի է մեծ լինելու:

«Եվրոպայի առաջնությունն ավելի է ընդլայնվել, որին մասնակցելու է 24  թիմ, շատացել է նաեւ ընդունող  քաղաքների թիվը: Եվրոպայում լավ որակի թիմեր կան, որոնք կմասնակցեն մրցաշարին»,- ասել է ՈւԵՖԱ-ի նախագահը:

Թիմերի քանակի ավելացման հետ կապված նա ընդգծել է, որ այն հավաքականների շանսերը, որոնք նախկինում չէին կարողանում եզրափակիչ փուլ դուրս գալ, մեծացել են:

ԵՎՐՈ-2016-ին, որը կայանալու է Ֆրանսիայում, ՈւԵՖԱ-ի որոշմամբ մասնակցելու է 24 հավաքական՝ նախկին 16-ի փոխարեն:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին