Մայիս 15, 2024
2473 դիտում

Ստամբուլի վարկանշային մրցաշարին մասնակցելու է 7 հայ ըմբիշ


Լուսանկարը` UWW


Մայիսի 9-13-ը Ստամբուլում կայանալիք ըմբշամարտի վերջին վարկանշային մրցաշարին մասնակցելու են նաեւ Հայաստանի հավաքականները:

Ազատ ոճի ընտրանու կազմում հանդես են գալու Հայկ Պապիկյանը (74 կգ), Մուշեղ Մկրտչյանը (86 կգ), Սերգեյ Սարգսյանն (97 կգ) ու Լյովա Գեւորգյանը (125 կգ):

Հունահռոմեականներից հայտավորված են Գեւորգ Ղարիբյանը (60 կգ), Գեւորգ Թադեւոսյանը (87 կգ) եւ Դավիթ Օվասափյանը (130 կգ):

Ստամբուլում խաղարկվելու են 54 ուղեգրեր: Հայ ըմբիշներին Աշխարհի առաջնությունում հաջողվել է նվաճել 5 ուղեգիր: Փարիզում ելույթ են ունենալու Արթուր Ալեքսանյանը, Սլավիկ Գալստյանը, Մալխաս Ամոյանը, Արսեն Հարությունյանը, Վազգեն Թեւանյանը:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին