Ապրիլ 26, 2024
5880 դիտում

Լեւոն Արոնյանը վաղը կմեկնարկի Գրան պրի մրցաշարի առաջին փուլում


Լուսանկարը` londonchessclassic.com


Փետրվարի 18-ին Շարժայում (ԱՄԷ) մեկնարկելու է ՖԻԴԵ-ի Գրան պրի մրցաշարի առաջին փուլը:

Շվեյցարական համակարգով անցկացվող մրցաշարին կմասնակցեն 18 շախմատիստ: Մրցաշարը բաղկացած կլինի 9 տուրից եւ կավարտվի փետրվարի 27-ին: 

Մրցաշարում հանդես է գալու նաեւ Լեւոն Արոնյանը: Նշվում է, որ մասնակիցների թվում են նաեւ Մաքսիմ Վաշիե-Լագրավը (Ֆրանսիա), Հիկարու Նակամուրան (ԱՄՆ), Շահրիյար Մամեդյարովը (Ադրբեջան), Դին Լիրենը (Չինաստան), Պավել Էլյանովը (Ուկրաինա) եւ այլք:

Գրան պրին բաղկացած է 4 մրցաշարերից, որոնք տեղի կունենան Շարժայում, Մոսկվայում, Ժնեւում եւ Պալմա դե Մալյորկայում:

Ընդհանուր հաշվարկի առաջին եւ երկրորդ հորիզոնականները զբաղեցրած շախմատիստներն իրավունք կստանան մասնակցելու Աշխարհի չեմպիոնի կոչման հավակնորդների մրցաշարին:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին