Մայիս 03, 2024
6299 դիտում

Հրանտ Մելքումյանի շնորհիվ հայերը հաղթել են Հնդկաստանին


Լուսանկարը` Մեդիամաքս


Ծաղկաձորում այսօր կայանում են Աշխարհի թիմային առաջնության նախավերջին տուրի հանդիպումները:

Հայաստանի տղամարդկանց հավաքականն ուժերն է չափել Հնդկաստանի հետ ու 2,5:1,5 հաշվով հաղթել:

Առաջին երեք խաղատախտակներին հանդես եկող շախմատիստները ոչ ոքի են խաղացել. Լեւոն Արոնյանը միավորները կիսել է Պենտալա Հարիկրիշնայի հետ, Գաբրիել Սարգսյանը՝ Սետուրաման Սետուրամանի, իսկ Սերգեյ Մովսիսյանը՝ Կրիշնան Սասիկիրանի:

Ամենավերջինն ավարտվել է Հրանտ Մելքումյանի պարտիան: Նա առավելության է հասել Վիդիտ Սանթոշի նկատմամբ ու հաղթական միավոր պարգեւել Հայաստանի ընտրանուն:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին