Մայիս 02, 2024
779 դիտում

Հայաստանի հավաքականը կանանց ԵԱ-ին կմասնակցի 6 բռնցքամարտիկով


Լուսանկարը` IBA


Ապրիլի 15-29-ը Սերբիայում կայանալիք բռնցքամարտի Եվրոպայի առաջնությանը մասնակցելու են նաեւ Հայաստանի կանանց ու տղամարդկանց հավաքականները:

Կանանց ընտրանու գլխավոր մարզիչ Խաչիկ Խաչիկյանը թիմի կազմում է ընդգրկել Լուսինե Գեւորգյանին (48 կգ), Անուշ Գրիգորյանին (50 կգ), Լիլիթ Դալլաքյանին (54 կգ), Էլիդա Քոչարյանին (60 կգ), Սոնա Հարությունյանին (63 կգ) եւ Անի Հովսեփյանին (70 կգ), հայտնել են Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայից:


Հայաստանի տղամարդկանց ընտրանին ԵԱ-ին մասնակցելու է ամբողջական կազմով՝ Բարեղամ Հարությունյան (48 կգ), Ռուդոլֆ Գարբոյան (51 կգ), Դավիթ Եգորյան (54 կգ), Արթուր Բազեյան (57 կգ), Արթուր Սահակյան (60 կգ), Նարեկ Հովհաննիսյան (63,5 կգ), Արարատ Հարությունյան (67 կգ), Գուրգեն Մադոյան (71 կգ), Վախթանգ Հարությունյան (75 կգ), Ռաֆայել Հովհաննիսյան (80 կգ), Համլետ Հարությունյան (86 կգ), Նարեկ Մանասյան (92 կգ) եւ Դավիթ Չալոյան (+92 կգ):

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին