Մայիս 02, 2024
exclusive
866 դիտում

Եվրոպայի առաջնությունում Հայաստանը կունենա 13 բռնցքամարտիկ


Լուսանկարը` Մեդիամաքս


Ապրիլի 15-29-ը Սերբիայում կայանալու է բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունը, որին Հայաստանի հավաքականը Կարեն Աղամալյանի գլխավորությամբ պատրաստվում է Երեւանում:

Մարզիչը Mediamax Sport-ին ասել է, որ որոշել են միայն մեկ փուլով նախապատրաստվել առաջնությանը, քանի որ վերջերս են Իտալիայում մասնակցել վարկանշային մրցաշարի:

ԵԱ-ում հանդես են գալու բոլոր քաշային կարգերում, հավաքականի կազմում կպայքարեն Բարեղամ Հարությունյանը (48 կգ), Ռուդոլֆ Գարբոյանը (51 կգ), Դավիթ Եգորյանը (54 կգ), Արթուր Բազեյանը (57 կգ), Արթուր Սահակյանը (60 կգ), Նարեկ Հովհաննիսյանը (63,5 կգ), Արարատ Հարությունյանը (67 կգ), Գուրգեն Մադոյանը (71 կգ), Վախթանգ Հարությունյանը (75 կգ), Ռաֆայել Հովհաննիսյանը (80 կգ), Համլետ Հարությունյանը (86 կգ), Նարեկ Մանասյանը (92 կգ) եւ Դավիթ Չալոյանը (+92 կգ):

«Հովհաննես Բաչկովը թիմի հետ մասնակցում է հավաքին, նա կմեկնի Ֆրանսիա եւ բուժզննում կանցնի, ինչից հետո էլ պարզ կդառնա, թե կկարողանա մասնակցել վերջին վարկանշային մրցաշարին: Մյուս բռնցքամարտիկների մասնակցությունը մայիսի 23-ից հունիսի 3-ը Բանգկոկում կայանալիք մրցաշարին կախված է, թե ԵԱ-ում ինչպես իրենց կդրսեւորեն ու քանի մենամարտ կանցկացնեն»,- նշել է Աղամալյանը:

Մարզիչը հույս ունի, որ ԵԱ-ում մարզիկներն իրենց լավ կդրսեւորեն ու կկարողանան մեդալներով վերադառնալ:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին