Ապրիլ 28, 2024
exclusive
1099 դիտում

Կարեն Աղամալյանը դժգոհ է բռնցքամարտի վարկանշային մրցաշարի արդյունքներից


Լուսանկարը` Մեդիամաքս


Հայաստանի բռնցքամարտի հավաքականը ձեռնունայն վերադարձավ վարկանշային մրցաշարից։

Այս պահի դրությամբ, հայ բռնցքամարտիկներից ոչ ոք Փարիզի Օլիմպիական խաղերի ուղեգիր չունի։


Mediamax Sport-ը զրուցել է թիմի գլխավոր մարզիչ Կարեն Աղամալյանի հետ, որն այսպես է արտահայտվել մրցաշարի մասին։

«Համարյա բոլոր տղաներն էլ արել են այն ամենը, ինչին պատրաստ էին։ Բայց ես արդյունքներից դժգոհ եմ, քանի որ կարող էինք նվաճել 2-3 ուղեգիր։

Մրցավարական սխալներ տեղի ունեցան։ Ես չգիտեմ՝ ինչու էր այդպես, շատ հարցեր ինձ համար մնացին անհասկանալի։ Չեմ կարող ասել՝ միտումնավո՞ր էին այդպես անում, թե՞ ոչ, բարձրակարգ մրցավարներ էին դատում մենամարտերը։

Միայն մենք չէինք բողոքում, այլ երկրների ներկայացուցիչներ եւս դժգոհ էին։

Հիմա տղաները մի քիչ կհանգստանան, ապա կսկսենք հավաք անցկացնել ու պատրաստվել Եվրոպայի առաջնությանը։ Մայիսի վերջին էլ կկայանա վարկանշային վերջին մրցաշարը։ Կազմերի առումով դեռ ոչինչ չենք որոշել, հնարավոր է լինեն փոփոխություններ»։

Եվրոպայի առաջնությունը կայանալու է ապրիլի 15-29-ը Բելգրադում, իսկ Օլիմպիական ուղեգրերի համար նախատեսված վերջին մրցաշարը մայիսի 23-ից հունիսի 3-ն է Բանգկոկում:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին