Ապրիլ 28, 2024
393 դիտում

Հովսեփյան. Օլիմպիական վարկանշային մրցաշարը մեծ կրկես էր հիշեցնում


Լուսանկարը` Մեդիամաքս


Իտալիայում ավարտված բռնցքամարտի վարկանշային մրցաշարում Հայաստանի հավաքականին չի հաջողվել նվաճել Օլիմպիական ուղեգրեր:

Բռնցքամարտի ֆեդերացիան հանդես է եկել հայտարարությամբ, որում իր դժգոհությունն է հայտնել մրցավարության վերաբերյալ:

«Օլիմպիական վարկանշային մրցաշարը մեծ կրկես էր հիշեցնում, որտեղ «արդար մրցավարներն» աչքի ընկան աճպարարական բարձր վարպետությամբ։ Մեր մարզիկները շատ լավ էին պատրաստվել ու կարող էինք նվաճել առնվազն 3 ուղեգիր, բայց մրցավարներն իրենց սեւ գործն արեցին։ Ռաֆայել Հովհաննիսյանի, Նարեկ Մանասյանի ու Գուրգեն Մադոյանի մասնակցությամբ սկզբունքային մենամարտերում մրցավարները անհասկանալի ու անարդար կերպով, առաջին իսկ ռաունդից առավելությունը տալիս էին մրցակցին։  

Ես`որպես Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի նախագահ եւ EUBC տնօրենների խորհրդի անդամ, դիմելու եմ բոլոր պատկան մարմիններին, որպեսզի բացատրություն տան մրցավարական նման անարդար գործողությունների համար, այդ մենամարտերը պետք է քննության առնվեն»,- նշել է ֆեդերացիայի նախագահ Հովհաննես Հովսեփյանը:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին