Ապրիլ 26, 2024
exclusive
32876 դիտում

Բռնցքամարտիկները Երեւանում պատրաստվում են ԱԱ-ին


Լուսանկարը` Մեդիամաքս


Հայաստանի բռնցքամարտի հավաքականն օգոստոսի 25-ից սեպտեմբերի 2-ը Համբուրգում մասնակցելու է Աշխարհի առաջնությանը:

Հունիսին կայացած Եվրոպայի առաջնությունում ԱԱ-ի ուղեգիր էին նվաճել Կարեն Տոնականյանը (60 կգ) եւ ԵԱ-ի ոսկե մեդալակիր Հովհաննես Բաչկովը (64 կգ):

«Հիմա մենք հավաք ենք անցկացնում Օլիմպավանում, որը կտեւի մինչեւ օգոստոսի 20-ը: Տղաները դեռ այդքան էլ լավ վիճակում չեն, սակայն դրա համար անհանգստանալ պետք չէ: Մինչեւ առաջնությունը մենք կկարողանանք շտկել ամեն ինչ»,- Mediamax Sport-ի թղթակից հետ զրույցում ասել է հավաքականի գլխավոր մարզիչ Դավիթ Թորոսյանը:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին