Ապրիլ 26, 2024
exclusive
31477 դիտում

Նարեկ Աբգարյանն օգոստոսի 4-ին կմենամարտի Աչիկո Օդիկաձեի հետ


Լուսանկարը` Մեդիամաքս


Բռնցքամարտիկ Նարեկ Աբգարյանը պատրաստվում է պրոֆեսիոնալ ռինգում անցկացնել իր 5-րդ մենամարտը:

Աբգարյանն օգոստոսի 4-ին Սոչիում ուժերն է չափելու Աչիկո Օդիկաձեի (Վրաստան) հետ:

Mediamax Sport-ի թղթակցի հետ զրույցում բռնցքամարտիկը, որը նախորդ հանդիպումներում հաղթանակներ է տոնել, ասել է, որ այժմ հավաքականի հետ մարզվում է Երեւանում՝ պատրաստվելով մենամարտին:

«Եվրոպայի առաջնությունը շատ ուժ խլեց, բայց դրանից հետո ես մոտ 10 օր չմարզվեցի, որպեսզի ամբողջովին վերականգնվեմ: Հիմա ամեն ինչ կարգին է, լավ պարապմունքներ ենք անցկացնում, ինձ լավ եմ զգում»,- նշել է Աբգարյանը:

Նա ասել է, որ մրցավայր մեկնելու են օգոստոսի 1-ին (Սոչիում մենամարտելու են նաեւ Արամ Ավագյանն ու Գոռ Երիցյանը):

«Մրցակցիս ոճն ուսումնասիրել եմ ու գիտեմ, թե ինչպես պետք է գործեմ նրա դեմ: Աշխատում եմ ճիշտ անել ամեն ինչ, որպեսզի ցանկալի արդյունքի հասնեմ: Այս մենամարտով ավելի շատ փորձ ձեռք կբերեմ, բացի այդ էլ անձնական վարկանիշս կբարձրանա»,- ավելացրել է մարզիկը:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին