Մայիս 09, 2024
exclusive
2822 դիտում

Ամանորին ընդառաջ. Վահան Մխիթարյան


Վահան Մխիթարյանը
Վահան Մխիթարյանը

Լուսանկարը` Մեդիամաքս


Mediamax Sport-ը ներկայացնում է «Ամանորին ընդառաջ» շարքի հերթական հարցազրույցը: Մարզական ու անձանական ձեռքբերումների մասին այս անգամ պատմելու է  լողորդ Վահան Մխիթարյանը:

Հաղթանակած տարեվերջ

Այս տարի բազմաթիվ սպորտային միջոցառումների եմ մասնակցել, սակայն արդյունքիցս այդքան էլ գոհ չեմ: Սպասում էի, որ ավելի մեծ հաջողություններ կգրանցեմ, թեեւ սպորտի վարպետի կոչման արժանացա:
Մասնակցեցի Նանջինգում կայացած պատանեկան Օլիմպիական խաղերին, շատ մոտ էի կիսաեզրափակիչ դուրս գալուն, սակայն ընդամենը 0,06 վրկ-ի պատճառով    դուրս մնացի հետագա պայքարից ու ընդգրկվեցի 18-յակում: Սակայն տերեվերջին հաջող մասնակցեցի Վրաստանում կայացած միջազգային մրցաշարին ու կարողացա հաղթանակած վերադառնալ:

Տնտեսագետ լողորդ

Այս տարին ինձ համար նշանավորվեց նաեւ նրանով, որ ավարտեցի դպրոցը, սակայն դեռ ոչ մի տեղ չեմ ընդունվել: 2015-ի հունվարի 15-ին բանակ եմ զորակոչվելու, հույս ունեմ, որ մարզական վաշտում կծառայեմ ու կկարողանամ նաեւ լիարժեք մարզվել: Բանակն ավարտելուց հետո ցանկանում եմ ընդունվել համալսարան եւ տնտեսագիտություն կամ էլ մաթեմատիկա ուսուցանել:
Մարզական առումով հաջորդ տարի ինձ համար ամենակարեւորը Կազանում կայանալիք Աշխարհի առաջնությունն է լինելու: Շատ եմ ցանկանում այնտեղ հաջող մասնակցել ու ձեռք բերել 2016 թվականի Օլիմպիական խաղերի ուղեգիր:

Վահանի մաղթանքները

Ամանորին բոլորին ցանկանում եմ հաջողություն, առողջություն, համբերություն եւ լիքը փող:

«Կարգին» Նոր տարի

Տոնական օրերին քանի որ հեռուստատեսությամբ շատ են ցույց տալիս «Կարգին հաղորդումը», ես մեծ հաճույքով դիտում եմ:



Վահան Մխիթարյանի հետ  զրուցել է Հասմիկ Բաբայանը

Ամանորին ընդառաջ-ի մյուս հարցազրույցներն Արթուր Ալեքսանյանի, Անուշ Գրիգորյանի եւ Արտյոմ Սիմոնյանի հետ են

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին