Ապրիլ 26, 2024
2371 դիտում

Երիտասարդ հունահռոմեականները պատմել են ԵԱ-ում նվաճած իրենց մեդալներից


Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` UWW

Լուսանկարը` UWW


Հայաստանի հունահռոմեական ոճի ըմբշամարտի երիտասարդական հավաքականը Եվրոպայի առաջնությունից վերադարձել է 4 մեդալով:


Այսօր մեդալակիրները, բացառությամբ հաղթող Սուրեն Աղաջանյանի (60 կգ), նա հանդիպում ուներ Էջմիածնի քաղաքապետի հետ, հանդիպել են լրագրողների հետ ու խոսել իրենց նվաճումներից:

Բրոնզե մեդալակիր Վիգեն Նազարյան (87 կգ)

Տպավորիչ գոտեմարտն առաջինն էր վրացի մրցակցի հետ: Միասին հավաք էինք անցկացրել, միմյանց լավ էինք ճանաչում ու գիտեինք հնարքների արսենալը, դրա համար էլ երկուսս էլ զգույշ էինք գործում:

Չորս միավոր տվեցի նրան, բայց ժամանակը բավականացրեց, որ հետ բերեմ կորցրածն ու հաղթեմ 5:4 հաշվով: Դրանից սկսվեցին հաջողություններս, հաջորդաբար փորձառու մրցակիցների հաղթեցի ու անցա հաջորդ փուլ:

Իմ սխալի պատճառով զիջեցի ու պայքարեցի բրոնզե մեդալի համար: Լավ կատարեցի մարզչի հրահանգներն ու 3-րդ տեղը գրավեցի:

Լուսանկարը` UWW


Առաջիկայում աշխարհի առաջնություն ունեք, վստահ եմ, որ այնտեղ բոլորս էլ նորից լավ հանդես կգանք: Մեդալների քանակը ոչ միայն չի պակասի, այլ միայն կավելանա: Բոլորս էլ ձգտում ենք լավ արդյունքների՝ անձնական մարզիչներից մինչեւ հավաքականի: Նրանք մեզ շատ են օգնում, որ ավելացնենք հաջողությունները:

Արծաթե մեդալակիր Աշոտ Խաչատրյան (67 կգ)

Փորձառու մրցակիցների հաղթեցի մինչեւ եզրափակիչ հասնելը: Լիարժեք չկարողացա գոտեմարտել ոտքիս վնասվածքի պատճառով ու չարեցի այն, ինչ մարզիչների հետ էինք պլանավորել: Եզրափակչում հավասար հաշվի ժամանակ արծաթե մեդալակիր դարձա:

Լավ էի տրամադրվել գոտեմարտերին, հոգեբանորեն էլ պատրաստ էի: Պարտություններն ինձ օգնել են, որ ավելի վճռական ու վստահ մոտենամ այս առաջնությանը:

Լուսանկարը` UWW


3-րդ մրցանակակիր Ալբերտ Վարդանյան (130 կգ)

Բրոնզի համար պայքարում թուրք Թալիփ Չիֆչիի դեմ այնպես էի տրամադրվել, որ հաղթելուց բացի այլ տարբերակ լինել չէր կարող: Ինձ հաջողվեց նրան գերազանցել 7:0 հաշվով: Հաջորդն արդեն ուզում եմ օգոստոսին կայանալիք երիտասարդական Աշխարհի առաջնությունում հաղթող դառնալ:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին