Աշխարհի ու Եվրոպայի եռակի հաղթող ու Օլիմպիական խաղերի չեմպիոն Արթուր Ալեքսանյանն իր հերթական ոսկե մեդալն է նվաճել Փարիզում:
Աշխարհի առաջնությունից հայրենիք վերադառնալուց հետո նա լրագրողների հետ զրույցում ամփոփել է ելույթն ու խոսել նոր մարտահրավերների մասին:
Շարունակելու եմ ձգտել նոր տիտղոսների, փորձելու եմ մինչեւ 2020թ. Տոկիոյի Օլիմպիական խաղերը կայանալիք բոլոր մրցաշարերում առավելության հասնել:
Բոլոր հաղթանակներս յուրահատուկ են ինձ համար, շատ ծանր աշխատանք է տարվել դրանց հասնելու համար: Աշխարհի առաջնություններում հեշտ մրցակիցներ չեն լինում: Հպարտ եմ, որ դարձա աշխարհի եռակի չեմպիոն: Այս անգամ էլ վնասվածք ունեի, բայց այն ինձ չխանգարեց:
Փարիզում հայ երկրպագուները շատ օգնեցին մեզ: Մրցումային դահլիճի կեսը երեւի մեր հայրենակիցներն էին: Նրանք ոգեւորում ու ուժ էին տալիս: Այնպիսի տպավորություն էր, որ Հայաստանում ենք: Շատ շնորհակալ ենք նրանց:
Շնորհավորում եմ ընկերոջս՝ Մաքսիմին, շատ ուրախ եմ նրա համար, նա երկար տարիներ աշխատել ու տանջվել էր ու արժանի էր այս ոսկուն:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: