Մայիս 04, 2024
3138 դիտում

EWF-ն ներկայացրել է Օլիմպիական խաղերի մասնակից հայ ծանրորդների անունները


Լուսանկարը` EWF


Ծանրամարտի եվրոպական ֆեդերացիան հայտնել է, թե ովքեր են իրավունք նվաճել ներկայացնել Հայաստանը Փարիզի Օլիմպիական խաղերում։

Արդեն հայտնի է ծանրորդների վարկանշային ցուցակը, որում տեղ գտած մարզիկները հանդես կգան խաղերում։ Ըստ EWF-ի՝ մինչեւ 89 կգ քաշային կարգում Անդրանիկ Կարապետյանը 8-րդն է, Գարիկ Կարապետյանը 102 կգ-ում՝ 2-րդը, իսկ Վարազդատ Լալայանը +102-ում՝ 3-րդը։

Ծանրամարտի միջազգային ֆեդերացիան յուրաքանչյուր Ազգային Օլիմպիական կոմիտեի թույլատրել է առավելագույնը երեք քաշային կարգում ներկայացնել միայն մեկ մասնակցի։

«Գարիկ Կարապետյանը տպավորիչ ճանապարհ է անցել եւ նվաճել Փարիզի Օլիմպիական խաղերի ուղեգիր՝ 102 կգ-ի ցուցակում զբաղեցնելով 2-րդ տեղը։ EWF-ն ոգեւորված սպասում է նրա փայլուն ելույթին նաեւ Փարիզում եւ մաղթում է ամենայն բարիք»,-գրված է եվրոպական ֆեդերացիայի՝ Կարապետյանին նվիրված հաղորդագրության մեջ։

Նշենք, որ Հայաստանի ծանրամարտի հավաքականի մարզչական շտաբը դեռ անունների վերջնական ցուցակ չի ներկայացրել։

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին