Ծանրամարտի Եվրոպայի ֆեդերացիան այսօր ներկայացրել է Երեւանում կայանալիք առաջնությանը մասնակցող հավաքականների նախնական կազմերը:
Ըստ տեղեկատվության՝ ապրիլի 15-23-ը Հայաստանում կայանալիք ԵԱ-ին մասնակցելու հայտ ներկայացրել է նաեւ Ադրբեջանը: Ադրբեջանցիների կազմում ընդգրկված է 6 ծանրորդ:
Mediamax Sport-ին Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիայից հայտնել են, որ Ադրբեջանը դեռ չի հաստատել իր մասնակցությունը: Հաստատման վերջնաժամկետն այսօր է:
EWF-ի նախնական ցանկում են նաեւ Թուրքիայի ընտրանին (26 ծանրորդ), Ռուսաստանի եւ Բելառուսի ընտրանիները, սակայն վերջիններիս մասնակցությունը պետք է հաստատվի Միջազգային Օլիմպիական կոմիտեի եւ ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի թույլտվությունից հետո:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: