Բոգոտայում շարունակում է ընթանալ ծանրամարտի Աշխարհի առաջնությունը:
Երեկ կանանց պայքարում Հայաստանի հավաքականից հանդես է եկել երկու ծանրորդ:
81 կգ քաշային կարգում Լիանա Գյուրջյանը 237 կգ (103+134) երկամարտի արդյունքով զբաղեցրել է 11-րդ հորիզոնականը:
Ավելի հաջող հանդես է եկել Հռիփսիմե Խուրշուդյանը (87 կգ) եւ գրավել 4-րդ տեղը: Նա պոկել է 108 եւ հրել 130 կգ ծանրաձող: Երկամարտում նրա արդյունքը 238 կգ է: Չեմպիոնի կոչումը նվաճել է նորվեգացի Ամենա Սոլֆրիդը՝ 260 կգ:
Դեկտեմբերի 17-ին ելույթ են ունենալու Հայաստանի վերջին ներկայացուցիչները՝ Վարազդատ Լալայանն ու Սիմոն Մարտիրոսյանը (+109 կգ)
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: