Ապրիլ 26, 2024
4608 դիտում

ԵԱ-ի գերծանր քաշայինների արծաթե ու բրոնզե մեդալները Լալայանինն ու Մինասյանինն են


Լուսանկարը` IWF

Լուսանկարը` EWF


Տիրանայում գերծանր քաշային ծանրորդների պայքարով այսօր ավարտվել է Եվրոպայի առաջնությունը:

Հայաստանի հավաքականը +109 կգ քաշային կարգում նվաճել է երկու մեդալ:

 

Աշխարհի փոխչեմպիոն ու ԵԱ-ի բրոնզե մեդալակիր Վարազդատ Լալայանը չափազանց վստահ տեսք է ունեցել ու 211 կգ-ով պոկում վարժությունում նվաճել է արծաթե մեդալ:

 

Նրանից ոչ պակաս վստահ է գործել նաեւ Օլիմպիական խաղերի, Աշխարհի ու Եվրոպայի արծաթե մեդալակիր Գոռ Մինասյանը: Նա ցույց է տվել 210 կգ ու տիրացել բրոնզե պարգեւի:

 

Լալայանը հրման ժամանակ 245 կգ է ֆիքսել եւ 253-ը բարձրացնելու դեպքում կարող էր դառնալ Եվրոպայի չեմպիոն, բայց չի կարողացել: Երկամարտի 451 կգ արդյունքով դարձել է արծաթե մեդալակիր:

 

Մինասյանը հրել է 236 կգ, իսկ երկամարտի 446 կգ-ով դարձել բրոնզե մեդալակիր: ԵԱ-ի չեմպիոն 462-ով հռչակվել է վրացի Լաշա Տալախաձեն:

 

Հայաստանի հավաքականից ԵԱ-ի չեմպիոններ են դարձել Ռաֆիկ Հարությունյանը եւ Դավիթ Հովհաննիսյանը, արծաթե ու բրոնզե մեդալակիրներն են Արա Աղանյանը, Սամվել Գասպարյանն ու Արսեն Մարտիրոսյանը:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին