Տաշքենդում շարունակվող ծանրամարտի երիտասարդական Աշխարհի առաջնությունում եւս մեկ հայ մարզիկ է բրոնզե մեդալակիր դարձել:
Այս անգամ պատվոհարթակի 3-րդ աստիճանին մինչեւ 94 կգ քաշային կարգում կանգնել է Սամվել Բաբակյանը երկամարտի 361 կգ-ով:
Աշխարհի առաջնության հաղթողի կոչումը նվաճել է Քաթարը ներկայացնող Իբրահիմ Էլբախը 385 կգ արդյունքով:
Ավելի վաղ Հայաստանի հավաքականի կազմում բրոնզ էր նվաճել Ռաֆիկ Հարությունյանը (77 կգ):
ԱԱ-ում ելույթ վերջինը հանդես է գալու Վարազդատ Լալայանը (+ 104 կգ):
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: