Ալբանիայում ընթացող երիտասարդական առաջնությունում հայ ծանրորդները շարունակում են մեդալային ելույթները:
Այս անգամ հաջող հանդես գալու հերթը մինչեւ 23 տարեկանների պայքարում Կարուշ Ղուկասյանինն է եղել: Նա 94 կգ քաշայինների առաջնությունում 359 կգ արդյունքն է գրանցել ու ոսկե մեդալակիր դարձել:
Պոկում վարժությունում Ղուկասյանը վստահ է օգտագործել 3 մոտեցումներն էլ ու բարձրացրել 162 կգ: Այդ ցուցանիշով նա փոքր ոսկե մեդալ է նվաճել: Հրումն էլ նրա առավելությամբ է անցել՝ 197 կգ:
Եվրոպայի չեմպիոնի կոչումը նվաճել են Սոնա Պողոսյանը (75 կգ) եւ Անդրանիկ Կարապետյանը (85 կգ), իսկ Դավիթ Հովհաննիսյանը (85 կգ, Մ-20) դարձել է արծաթե մեդալակիր: Ավելի վաղ բրոնզե մեդալ էր նվաճել Իզաբելա Յայլյանը (58 կգ):
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: