Դուրրեսում (Ալբանիա) ընթացող մինչեւ 20 ու 23 տարեկան ծանրորդների Եվրոպայի առաջնությունում այսօր պայքարի մեջ են մտել հայ ծանրորդները:
Առաջին օրը հաջող է դասավորվել Հայաստանի հավաքականի համար:
Մ-23 տարեկանների պայքարում Իզաբելա Յայլյանը (58 կգ) դարձել է ԵԱ-ի բրոնզե մեդալակիր: Մարզուհին պոկում վարժությունում գլխավերեւում պահել է 85 կգ, իսկ հրումում՝ 110 կգ: Երկամարտի 195 կգ-ով նա կանգնել է պատվոհարթակի երրորդ աստիճանին: Պոկում վարժությունում նա նվաճել է փոքր բրոնզ, իսկ հրումում՝ փոքր արծաթ:
Այսօր ավելի վաղ Մ-20 տ. պայքարում Հրայր Հովհաննիսյանը (69 կգ) պոկում վարժությունում նվաճել էր բրոնզե մեդալ:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: