Այսօր Տոկիոյում մեկնարկում է ծանրամարտի Աշխարհի երիտասարդական առաջնությունը: Մինչեւ հունիսի 23-ը մրցաշարին 6 հայ ծանրորդներ են մասնակցելու:
Մելիք Ղուկասյանի գլխավորությամբ հանդես են գալու պատանեկան Օլիմպիադայի հաղթող Հակոբ Մկրտչյանը, երիտասարդական ԵԱ-ի հաղթող Դավիթ Հովհաննիսյանը (85 կգ), երիտասարդական ԵԱ-ի արծաթե մեդալակիր Սամվել Գասպարյանը (105 կգ), Եվրոպայի չեմպիոն ու Օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր, երիտասարդների ԱԱ-ի հաղթող Սիմոն Մարտիրոսյանը (+105 կգ):
Աղջիկների պայքարում հանդես են գալու ԵԱ-ի բրոնզե մեդալակիր Սոնա Պողոսյանն (75 կգ) ու պատանիների ԱԱ-ի 3-րդ մրցանակակիր Արփինե Դալալյանը (+90 կգ):
Հայաստանի հավաքականը մրցավայր է մեկնելու հունիսի 17-ին:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: