Մայիս 04, 2024
490 դիտում

Դանի Ալվեշը 1 մլն եվրո գրավի դիմաց կազատվի կալանքից


Լուսանկարը` Diario Sport


Բարսելոնայի դատարանը թույլ է տվել «Բարսելոնա»-ի նախկին պաշտպան Դանի Ալվեշին 1 մլն եվրո գրավի դիմաց ազատվել կալանքից:

Նախորդ ամիս դատարանը ֆուտբոլիստին մեղավոր էր ճանաչել 2022 թվականի դեկտեմբերի 30-ի գիշերը «Սաթոն» գիշերային ակումբում տեղի ունեցած բռնաբարության մեջ եւ դատապարտել 4 տարի 6 ամիս ազատազրկման։

Ալվեշը բողոքարկել է դատարանի որոշումը, եւ քանի դեռ այդ հարցը քննարկվում է, նա կարող է այդ ընթացքում լինել ազատության մեջ, սակայն երկրից չհեռանալու համար իր 2 անձնագրերն էլ՝ իսպանական եւ բրազիլական, պետք է հանձնի իրավապահ մարմիններին:

Դատարանի որոշումից հետո «Բարսելոնա»-ն նրան հեռացրել էր ակումբի լեգենդների ցանկից: Բրազիլացին այնտեղ հանդես է եկել 2008-2016 թթ., ապա 2021-2022-ը: Թիմի հետ Ալվեշը Իսպանիայի 6-ակի չեմպիոն է հռչակվել ու դարձել ՉԼ-ի եռակի հաղթող:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին