Մայիս 03, 2024
627 դիտում

«Անկման անատոմիա» ֆիլմում նկարահանված Մեսսին «Օսկար»-ի գլխավոր հյուրերից մեկն էր


Լուսանկարը` usatoday.com

Լուսանկարը` The Academy

Լուսանկարը` Esquire

Լուսանկարը` The Academy

Լուսանկարը` AP


Այս գիշեր Լոս Անջելեսի «Դոլբի» կինոթատրոնում կայացած «Օսկար» մրցանակաբաշխության հատուկ հյուրերի թվում է եղել նաեւ Մեսսին:

Խոսքը Արգենտինայի հավաքականի ու «Ինտեր Մայամի»-ի հարձակվող Լեո Մեսսիի մասին չէ, այլ «Անկման անատոմիա» ֆիլմում նկարահանված ու առանցքային կերպարներից մեկը մարմնավորած շան: Նրան անվանել են Աշխարհի չեմպիոնի պատվին:

Լուսանկարը` The Academy


Մեսսին առաջին շարքերում էր ու ներկայացել էր թիթեռնիկ-փողկապով: Երեկոյի հաղորդավար Ջիմմի Քիմմելն անգամ դիմել է Մեսսիին, ապա քիչ անց կադրերում հայտնվել է ծափահարող շունը, ինչը, բնականաբար, նախապես էր մտածված: USA Today-ը ցույց է տվել, թե ինչպես է շան փոխարեն արհեստական թաթերով ծափահարել նստարանի տակ թաքնված մասնագետը:

Լուսանկարը` Esquire


Մրցանակաբաշխությունից օրեր առաջ խոսակցություններ կային, որ շանը թույլ չեն տալու ներկա լինելու միջոցառմանը, ինչը դժգոհությունների բուռն ալիք էր առաջացրել: Կազմակերպիչները պաշտոնապես այդ ամենին չեն արձագանքել, սակայն շոուից ժամեր առաջ համացանցում Մեսսիի ու Քիմմելի համատեղ նկար է հայտնվել, որում նրանք իբր համատեղ փորձում էին տեքստը:

Լուսանկարը` The Academy


Մեսսին ներկա է եղել նաեւ «Օսկար»-ի առաջադրված թեկնածուների հատուկ ճաշին, այնտեղ ծանոթացել մի շարք հայտնիների հետ ու լուսանկարվել:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին