Մայիս 04, 2024
457 դիտում

Սերենա Ուիլյամսը «Գրեմմի»-ի ժամանակ ներկայացրել է իր սիրելի «Green Day» խմբին


Լուսանկարը` Reuters


Լոս Անջելեսում կայացած 66-րդ «Գրեմմի» մրցանակաբաշխությունը հավաքել է ոչ միայն երաժշտության ոլորտի հայտնիներին։

Ինչպես ամեն տարի, այս անգամ եւս հյուրերի ցանկում եղել են տարբեր ոլորտների, այդ թվում նաեւ մարզաշխարհի ներկայացուցիչներ։

 

Սերենա Ուիլյամսը, ի տարբերություն ԱՄՆ-ում հայտնի այլ մարզիկների, պարզապես հյուրի կարգավիճակում չի եղել։ Նա բեմ է դուրս եկել ու ներկայացրել իր սիրելի խմբին՝ «Green Day»-ին։ Ուիլյամսը բազմաթիվ անգամներ է խոստովանել, որ խմբի մեծ երկրպագու է ու այժմ էլ գրառում է կատարել՝ նշելով․ «Երբ Բիլլի Ջոյ Արմսթրոնգը («Green Day»-ի երաժիշտներից, խմբ․) կանչում է քեզ ներկայացնելու իրենց խումբը, դու պարզապես թռչում ես ինքնաթիռի մեջ ու անում դա»։




Ավելի վաղ թենիսիստուհին ներկայացրել էր «Green Day»-ի այն երգերը, որոնք անչափ շատ է սիրում։ Կարող եք ծանոթանալ դրանց հետ ու եթե ինքներդ էլ ռոք-երաժշտության սիրահար եք, ձեր օրն անցկացնել այս գեղեցիկ երգերով։

1.    American Idiot
2.    Basket Case
3.    Boulevard of Broken Dreams
4.    Time of Your Life
5.    When I Come Around
6.    Wake Me Up When September Ends
7.    21 Guns
8.    Brain Stew
9.    Jesus of Suburbia

 

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին